Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը
Հասարակություն![Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը](/timthumb.php?src=disc/26-02-24/60382a7ca158ac20219c5567fd58af4a.jpg&w=780)
Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը:
Վերջնական քվեարկության ժամանակ այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել 188 պատգամավոր, դեմ է եղել վեցը, իսկ չորս պատգամավոր չի քվեարկել։
Այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին վավերացրեց դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, Հունգարիան վերջին դաշնակից երկիրն էր, որը չէր արել դա։
![](banners/armflix.jpg)