Հունգարիան նոր նախագահ ունի
Աշխարհ![Հունգարիան նոր նախագահ ունի](/timthumb.php?src=disc/26-02-24/72848fe57c2a66d3e3d3457b4d5fc72d.jpg&w=780)
Հունգարիայի խորհրդարանը հինգ տարով երկրի նախագահ է ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ Տամաշ Շույոկին։
Շույոկի թեկնածությանը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, իսկ հինգը՝ դեմ։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Հայտարարվել է նաեւ, որ Շույոկը պաշտոնը կստանձնի մարտի 5-ին։
Ավելի վաղ, երկուշաբթի օրը կայացած նիստի ժամանակ խորհրդարանն ընդունել էր նախկին նախագահ Կատալին Նովակի հրաժարականը, ով լքել էր պաշտոնը մանկապղծությամբ զբաղվող տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալից հետո:
![](banners/armflix.jpg)