«Իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ»․ Արեգ Քոչինյան
Բլոգոսֆերա![«Իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ»․ Արեգ Քոչինյան](/timthumb.php?src=disc/26-02-24/0c7036ba4c2b3ddd970068ffb1fb9c5e.jpg&w=780)
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նույնպես պարզաբանում է տարածել իր և քաղաքագետ Սուրեն Սահակյանի մասնակցությամբ միջադեպի մասին.
«Հարգելիներ,
Կապված մամուլում տեղ գտած շահարկումների ու մեղադրանքների հետ։
Հանրային հեռուստաընկերության բակում «Տարբեր կարծիքներ» հաղորդումից հետո իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ։ Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր։ Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում և կարծում եմ հանրային քննարկումները նպատակահարմարություն չունեն»,- գրել է նա։
![](disc/26-02-24/3dd38bc8bd11eb52d1407e13bd6a57d0.jpg)
![](banners/armflix.jpg)