Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Փաշինյանի հերթական կեղծիքը․ Սահմանադրություն փոխելու պահանջը Բաքվից ու Անկարայից է (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներ Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին ՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը Աստղագուշակ՝ մարտի 22-ի համար Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե Հովհաննիսյան Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ) Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. Շարմազանով ՀՀ-ն կործանում են այս մարդիկ, Բաքուն կհարձակվի, Պուտինի մասնակցությամբ Ալիևի հետ հանդիպո՛ւմ պահանջեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) 

Այս սպեկուլյացիան ինձ չէր մտահոգի, եթե խոսքը չգնար մեր հանրությանը բթացնելու մասին․ Դավիթ Խաժակյան

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ սպեկուլյացիա՝ փոքր երկրում.

Մեկ շաբաթ շարունակ, տարբեր հարցազրույցներում որոշ փորձագետներ պնդում են, թե Էրդողանը Ալիևին զգուշացրել է Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չկիրառել։ Սա կապում են Թուրքիայի ձգտումների հետ՝ հաճոյանալ արևմուտքին։

Եթե այս ձևակերպումնեը՝ մասնավորապես այն, որ Էրդողանը կարող է Ալիևին նման կոչ հնչեցնել, ինձ աբսուրդային չթվային, այսքան ժամանակ չէի ծախսի հասկանալու համար, թե ինչպես փչվեց այս փուչիկը։

Փետրվարի 19-ին վերընտրվելուց հետո, առաջին անգամ Ալիևը, բնականաբար, մեկնում է Անկարա։ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում նրանք հանդես են գալիս հայտարարություններով։ Էրդողանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կարևորելով՝ ասում է, որ «այս գործընթացում մենք միասին ենք գործում՝ Ադրբեջանի հետ ուս ուսի տված», ապա շարունակում՝ «շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը՝ երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի տեսանկյունից»։ Ընդ որում, սա խաղաղության պայմանագրի շուրջ Էրդողանի ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին հայտարարությունն է, որը մշտապես համեմվում է ադրբեջանական պահանջներով։ Ինչպիսի հիվանդ երևակայություն կամ չար մտադրություն պետք է ունենալ, ասելու համար, թե սա Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական կոչ է…

Սա դեռ ամենը չէ, Էրդողանը բառացի շարունակում է. «Կոչ ենք անում երրորդ կողմերին կառուցողական ներդրում ունենալ գործընթացում, այլ ոչ թե թունավորել այն»։ Մեր ռուսատյաց գործիչները, որ չեն կարող մեկ հանրային խոսք ասել առանց կրկնելու «ռուս-թուրքական դաշինք» արտահայտությունը, այս անգամ չգիտես՝ ինչու որոշել են, որ այս խոսքը ուղղված է Ռուսաստանին։ Այո՛, Էրդողանը հստակ չի նշում, թե ում է ուղղված իր խոսքը։ Կարելի է ենթադրել, որ այն ուղղված է Ֆրանսիային, քանի որ մինչ այդ հենց Ֆրանսիային էր Ադրբեջանը մեղադրում կողմնապահ լինելու մեջ։ Ադրբեջանը ինքն է խոսել ռուսական միջնորդության մասին, Թուրքիան որևէ այլ ֆորմատում, քան հենց ռուսականը, ներգրավված չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ո՞ր տրամաբանությամբ այս խոսքը պետք է ուղղված լիներ Ռուսաստանին։

Ապա գալիս է ամենահետաքրքիր մասը, Էրդողանն ասում է. «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ օրեր առաջ երկու երկրների սահմանին տեղի ունեցած իրադարձությունները չեն կրկնվի։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր եղբայր, Ադրբեջանի բանակի վիրավորում ստացած զինծառայողին»։ Փորձագետ, թե լրագրող, ով գիտի, որ այդ դեպքի կապակցությամբ Հայաստանի ՊՆ-ն անմիջապես և պաշտոնապես ընդունել է, որ կրակոցը եղել է հայկական կողմից և խոստացել հետաքննել, մտքով անգամ չի անցնի ասելու, թե Էրդողանը Ալիևին է հորդորում այլևս նման բան չանել։

Այն մարդիկ, ովքեր հայկական տիրույթում խոսել են այս ամենի մասին, ոչ թե դիտել են բուն ասուլիսը, այլ կարդացել դրա մասին արձագանքները։ Դրանցից ամենաշատը տարածում է ստացել «Ֆրանս պրես» գործակալության հոդվածը, որտեղ Էրդողանի խոսքը ներկայացվում է որպես կշտամբանք Ալիևին։ Սրան գումարվել է նաև ադրբեջանցի ընդդիմադիր Ալի Քերիմլիի գրառումը, որտեղ նա որպես «թունավորող» կողմ է համարում Ռուսաստանին։ Նախ՝ հավանաբար նա ևս ընթերցել է «Ֆրանս պրեսի» նյութը, ապա որովհետև ինքն էլ է նույնպիսի հակառուս, ինչպիսին մեր տիրույթում այս թեմաները շոշափող մարդիկ։

Այս սպեկուլյացիան ինձ չէր մտահոգի, եթե խոսքը չգնար մեր հանրության վերլուծական միտքը բթացնելու գործընթացի մասին։ Ըստ այդ աբսուդային վերլուծությունների, Թուրքիան էլ է խաղաղության և Ադրբեջանին զսպելու կողմնակից, ինչը ամենևին այդպես չէ, և չի էլ կարող լինել։ Եթե նման վերլուծություններ են իրականացվում նաև կառավարության շենքում, ապա սարսափում եմ պատկերացնել, թե ուր կարող է մեզ հասցնել դրանից բխող արտաքին քաղաքականությունը։

Էրդողանի ելույթի մեջբերումները ուղիղ էին, ինչում կարող եք համոզվել՝ թարգմանությամբ դիտելով այդ ասուլիսը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ Քննչական կոմիտեն բացահայտել է՝ ով է կազմակերպել «Կրոկուսի» ահաբեկչությունըՀերթական հարվածը Բայդենին․ Ինչ է արել Թրամփը Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ինՓաշինյանի հերթական կեղծիքը․ Սահմանադրություն փոխելու պահանջը Բաքվից ու Անկարայից է (տեսանյութ)Ուիթքոֆը հայտնել Է Թրամփի՝ Իրանին ուղված նամակի բովանդակության մասինՂրիմում գնահատել են Թրամփի՝ թերակղզին միջազգային հանգստավայր դարձնելու մասին խոսքերըԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes Viano»-ն․ կան վիրավորներՌուսաստանում հայտարարել են Եվրոպայի ռազմականացման մասինԹրամփը հայտարարել Է՝ Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկը (տեսանյութ)Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասինՀռոմի պապը մոռացել է՝ ինչպես խոսելՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսըԱստղագուշակ՝ մարտի 22-ի համարՈւկրաինայի շուրջ բանակցությունները ընթանում են հենց հիմա․ Թրամփ (տեսանյութ)Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե ՀովհաննիսյանՍիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքովՀրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ)Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան ԳեղամյանԷլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ ԵրևանումԾերանոցում տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կբարձրանա 11-15 աստիճանով. ՍուրենյանՕրվա խորհուրդ. Մեծ Պահք. օր 20ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ ԲոնոԴու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. ՇարմազանովԻնչպես է արձագանքել Ուկրաինայի ԶՈւ-ն Սուջայում ռուսական բանակի «հոսք» գործողությանը ՀՀ-ն կործանում են այս մարդիկ, Բաքուն կհարձակվի, Պուտինի մասնակցությամբ Ալիևի հետ հանդիպո՛ւմ պահանջեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Իշխանությունը ՀՀ-ի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, նվաճումն են համարում․ ԱբրահամյանՇարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանինԻնչ յուրօրինակ նվեր է արել Պուտինը Թրամփին (տեսանյութ)Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում. Արթուր ՉախոյանՈւկրաինայի իշխանությունները համաձայնել են ընտրություններ անցկացնել․ ՈւիթքոֆՄարզերում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համարԹուրքիայում բողոքի ակցիաների 97 մասնակից է ձերբակալվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուների անունները․ ովքեր են նրանք«Հրապարակ». Սահմանազատումը մտել է փակուղիՀայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»«Հրապարակ». Մեծ հանրահավաք է սպասվում«Ժողովուրդ». ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրըԲոլորն էլ նույնն են.... «Փաստ» «Հրապարակ». Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթըՆոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»«Ժողովուրդ». Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմներըՆպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Թրամփը լավատեսորեն է խոսում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասինՆիգերում ահաբեկիչները ուկրաինական ականանետերով գնդակոծում են երկրի բանակը. ԼրատվամիջոցներԻսրայելը Սիրիայում հարվածել է ռազմավարական թիրախներինԼավրովը բացահայտում է Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առանձնահատկությունները
Ամենադիտված