Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից Պայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ Սուրենյան Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը 

Ամեն ինչի հետ՝ նաև ներքին ատելություն գեներացնողներ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին էր, հայտարարում էր, թե Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Բայց եղավ լրիվ հակառակը. արդեն 6-րդ տարին է լրանում, ինչ նա իշխանության է, իսկ ատելությունը ներքաղաքական ու ներհասարակական կյանքում ուղղակի դարձել է գերիշխող։ Դագաղներով, ատելության քարոզով իշխանության եկածները առաջին իսկ օրից սկսեցին անհանդուրժողականություն սերմանել։

Իրենց հասցեին յուրաքանչյուր քննադատական, թթու խոսքի կամ այլընտրանքային կարծիքի արձագանքն իշխանավորների ու իշխանամերձ շրջանակների կողմից ատելության ու վիրավորանքի տեղատարափի տեսքով էր։ Իսկ ներքին թշնամանքի բորբոսասնկերը ամենամեծ արագությամբ տարածվեցին հենց սոցցանցերում, որտեղ իշխանության համակիրները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայհոյող ու լպիրշ կանայք, սոցցանցային տարածության մեջ իշխանություններին քննադատող անձանց ու օգտատերերին լուտանքների թիրախ էին դարձրել։

Ներքին թշնամանքը տարածվեց նաև իրական կյանքում, երբ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտը բաժանվեց սևերի ու սպիտակների, ինչի արդյունքում օրակարգից հանվեց կառուցողական և բովանդակային դիսկուրսը, և փոխարենն օրակարգ բերվեցին թշնամանքի վրա հիմնված կարծրատիպային մոտեցումները։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հանրությունը պետք է ականատես լիներ բովանդակային քննարկման, դրա փոխարեն քաղաքական հարթակում տեսնում էր փոխադարձ մեղադրանքներ և մերկապարանոց հայտարարություններ։ Իսկ գաղափարական մոտեցումն ընդհանրապես լուսանցք մղվեց։

Քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իջեցվեց կենցաղային ու շրիշակից ցածր մակարդակի։ Բնականաբար, այսպիսի մթնոլորտը պրոյեկտվում է նաև լայն հանրային ու հասարակական շրջանակների վրա։ Եվ քաղաքացիների շրջանում ևս չկա փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն՝ մեկը մյուսին լսելու, հասկանալու, սխալներն ընդունելու կամ ուղղելու, երբ տեսակետները չեն համընկնում։ Անհամաձայնության դեպքում իսկույն սկսվում են պիտակավորումն ու փոխադարձ վիրավորանքները։ Այս ամենն էլ իր հերթին վերածվում է լեզվակռվի ու ծեծկռտուքի։ Վիճակագրությունը վկայում է, որ ավելացել են ատելության հողի վրա հանցագործությունները։ Այդպիսով Փաշինյանը հասավ իր գլխավոր նպատակին, այն է՝ թշնամացնել մարդկանց, հանրային տարբեր շրջանակների միմյանց դեմ հանել։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ ատելություն էր գեներացվում կոնկրետ Արցախի նկատմամբ, թե այն դարձել է հակահեղափոխության օջախ։ Նաև դրա պատճառով է այսօր հանրային տրամադրությունների իներտություն նկատվում այն պայմաններում, երբ թվում է՝ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեին երկիրը ներկայիս ծանր վիճակից դուրս բերելու հետ կապված։ Ու եթե իշխանություններն էլ բողոքում են, թե իրենք ևս ատելության թիրախ են դարձել, ապա դա իրենց սերմանածն է, քաղում են իրենց արածի պտուղները։ Դեռ 2018-2019 թվականներին որոշ փորձագետներ, մտավորականներ, լրատվամիջոցներ (այդ թվում՝ ոչ մեկ անգամ՝ մենք) զգուշացնում էին, որ ատելության այս քարոզը ոչ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու, այլև կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ:

Ու այնպես չէ, որ ամեն ինչ հենց այնպես անցնելու է ու գնա։ Այս իշխանությունները պատմության մեջ են մտնելու ոչ միայն երկիրը խայտառակ պարտության տանելով, անընդհատ թշնամուն զիջելով, այլև հանրության ներսում թշնամանքի ու ատելության գեներացմամբ այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական ջանքեր են անհրաժեշտ նրանց թողած բացասական ու աղետալի իրողությունների հետևանքները հաղթահարելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ին
Ամենադիտված