Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով 

Ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները

Իրավունք

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում՝ 476-ով կամ 21,5%-ով:

2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին 57 դեպքով կամ 10%-ով նվազել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 33 դեպքով կամ 13,5 %-ով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը, 43 դեպքով կամ 67,2%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 414 դեպքով կամ 42,6%-ով՝ կազմելով 558 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 972 դեպքի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում 36 դեպքով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը (2023 թվականին՝ 48 դեպք, 2022 թվականին՝ 84):

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է՝ 10 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 5 դեպքի դիմաց:

2023 թվականի ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 249 քրեական վարույթ` 275 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 131 քրեական գործ` 155 անձի վերաբերյալ):

2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններից 2-ով, որոնք վերաբերել են թիվ 188 հիմնական դպրոցին և թիվ 207 մանկապարտեզին, դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2558 դեպք՝ 2022 թվականի 2696 դեպքի դիմաց (138 դեպքով կամ 5.1%-ով պակաս):

Հաշվետու տարում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 371 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 411 դեպքի դիմաց:

2023 թվականին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 998 դեպք (2022 թվականին՝ 1359 դեպք):

2023 թվականի ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 353 դեպք` 2022 թվականի 153 դեպքի դիմաց:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 206 գործ (վարույթ)՝ 219 անձի վերաբերյալ):

Վարչական շրջանի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2023 թվականին դատարան է ներկայացվել 13 հայցադիմում և 1 գույքային հայց (2022 թվականին՝ 1 հայցադիմում): Հայցադիմումներից մեկով վիճարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից «Շողեր» մսուր մանկապարտեզի օտարման գործընթացը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան
Ամենադիտված