Լավրովն ու Բայրամովը հաստատել են Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը
Արտաքին Քաղաքական![Լավրովն ու Բայրամովը հաստատել են Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը](/timthumb.php?src=disc/01-03-24/7636180754e5a07243bf3f1476f04165.jpg&w=780)
Մարտի 1-ին Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակը և հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթներին համապատասխան:
Հաստատվել է 2020-2022 թվականների համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ Կասպյան հնգյակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային հարցերի շուրջ։
![](banners/armflix.jpg)