Ֆինլանդիան նոր նախագահ ունի
Աշխարհ![Ֆինլանդիան նոր նախագահ ունի](/timthumb.php?src=disc/01-03-24/1ca837c0d7ef80095bcab065a79d48df.jpg&w=780)
Ֆինլանդիայի նոր նախագահ Ալեքսանդր Ստուբը ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ստաբի երդմնակալության արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է ֆիննական հեռուստատեսությամբ: Նոր նախագահը հանդիսավոր ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում։
Ֆինլանդիայի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Մինչ այս Ստուբն ասել էր, որ ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ «ռուսական պոտենցիալ ագրեսիայի» դեմ պայքարելու համար։
![](banners/armflix.jpg)