Ֆինլանդիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել անվտանգության համակարգի կառուցման իր փորձով
Արտաքին Քաղաքական![Ֆինլանդիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել անվտանգության համակարգի կառուցման իր փորձով](/timthumb.php?src=disc/09-04-24/127e6772fc5a61958c6c4f0279e8aa9d.jpg&w=780)
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Մարյա Կոսկելայի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
Քարտուղար Գրիգորյանն ու իր զրուցակիցն անդրադարձել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների:
Զրուցակիցները քննարկել են Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության համակարգի կառուցման փորձը, ինչի համատեքստում ֆիննական կողմը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ Հայաստանի հետ կիսվելու իր փորձով:
Կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
![](banners/armflix.jpg)