Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի 

«Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր՝ կոչ անելով ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Ոչ վաղ անցյալում Հաագայի դատարանը հօգուտ Հայաստանի վճիռներ էր կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ: Բայց ոչ միայն միջանցքը չապաշրջափակվեց, այլ շաբաթներ անց Արցախը հայաթափվեց: Որքանո՞վ կարող ենք վստահել նման բանաձևերին ու հայտարարություններին: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է, որ այդ բանաձևերին պետք է վերաբերվել որպես փոքր ճնշման միջոց Ադրբեջանի վրա:

«Դրանք որևէ հետևանք չեն ունենալու, կմնան թղթի վրա որպես բանաձև, ԵՄ-ն այդ պատժամիջոցները չի մտցնի, որովհետև առայժմ նման անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելին՝ Հայաստանն էլ դա առանձնապես չի պնդում, հակառակը՝ պնդում է խաղաղություն կնքելու մասին: Սա եվրոպական երկրների կողմից բարոյական աջակցության հերթական քայլն է, դրանով էլ կսահմանափակվի, մոտ ապագայում պատժամիջոցների մասին խոսք լինել չի կարող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

Իսկ ի՞նչ են մեզանից ստանալու այս «բարոյական աջակցության» դիմաց: «Մասամբ արդեն ինչ-որ բան արել ենք, ու մեզանից էլի սպասելիքներ ունեն: Ի՞նչ ենք արել՝ փակել ենք Ղարաբաղի հարցը, թուլացրել ենք Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և շարունակում ենք գնալ այդ ճանապարհով: Բնական է, որ դրա համար որևէ բանաձև ընդունելն ափսոս չէ: Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է կազմակերպել Ուկրաինայի նախագահի այցը: Իմ կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, Եվրախորհրդարանից բարոյական աջակցության ևս մի քանի բանաձև կստանանք: Վերջերս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն այլևս չի կարելի տեղավորել դիվերսիֆիկացիայի սահմաններում, դրանք ակնհայտ հակառուսական հայտարարություններ են, որոնք հնչում են Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների կողմից, որոնց տակ որևիցե հիմնավորում չկա:

Սկսած Ֆրանսիայում Փաշինյանի հայտարարությունից, որ Ռուսաստանը կոչ է անում հայ ժողովրդին դուրս գալ փողոցներ և իշխանությունը տապալել, Ալեն Սիմոնյանի հայտարարությունից, որ պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի, գուցե նաև Թուրքիայի միջև, և գուցե նորից նման մի բան լինի և այլն: Դա արվում է Ռուսաստանում նախագահական ընտրություններին ընդառաջ: Երբեմն վիճակը գնահատում ենք միայն մեր կողմից ու դժգոհում ամբողջ աշխարհից: Այս վիճակին նայեք Մոսկվայի աչքերով, թե ինչ է տեղի ունենում: Նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ քո՝ գոնե ֆորմալ դաշնակից երկրում քեզ մեղադրում են ցանկացած մեղքի մեջ, ինչ որ կատարվել է Հայաստանի հետ: Ի՞նչ վերաբերմունք պետք է լինի դրանից հետո: Բարձրաստիճան պաշտոնյաների համար առանձնապես վտանգ չի լինի: Ոչ ոք Ալեն Սիմոնյանին չի զրկի չորրորդ աշխատավարձից կամ հերթական պարգևատրումից: Բայց որքանո՞վ դա կանդրադառնա հասարակ մարդկանց վրա, ոչ ոք չի կարող ասել: Ալեն Սիմոնյանը հեգնանքով ասում է՝ հո Ռուսաստանը մեզ պատերազմ չի՞ հայտարարի: Այո, պատերազմ չի հայտարարի, բայց միայն դա՞ է Ռուսաստանի զինանոցում, և մարդիկ դրանից չե՞ն տուժելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, միայն ամբիցիաների խնդիր է: «Չեմ պատկերացնում, թե ինչ օգուտ կարող է լինել նման հայտարարություններից: Ասում են, թե Արցախի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են իրար դեմ հայցեր չներկայացնել միջազգային դատարան, այսինքն՝ Արցախի հարցը փակում են: Այսինքն՝ ի՞նչ պետք է ստանա Հայաստանն այս հակառուսական ակցիաներից: Վատագույն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթում է պատերազմում, կլինեն շատ ողբերգական հետևանքներ, «լավագույն» դեպքում՝ Հայաստանի համար ոչ մի բան էլ չի փոխվի: Դրական էֆեկտ ակնկալելը շատ դժվար է»: Ստացվում է, որ Հայաստանը գործի՞ք է հավաքական Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ:

«Գլոբալ հակամարտություններում երկրները ցանկանում են ինչ-որ գործիքներով ազդել հակառակորդի վրա: Հիմա դա է տեղի ունենում: Վատն այն է, որ փոքր Հայաստանը դառնում է երկու գլոբալ կենտրոնների հակամարտության կիզակետ: Շատ է խոսվում, որ Արևմուտքն ուզում է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել: Ստացվում է, որ երկրորդ ճակատն այս փոքր Հայաստանն է լինելո՞ւ իր հակառուսական հայտարարություններով, երկիրը, որի տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Կիսազավեշտալի վիճակ է, երբ փորձում ես կողքից նայել: Մի փոքրիկ փաստարկ ևս. Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց: Նա միշտ համարվել է ավելի շատ դեպի պրոարևմտյան գործիչ: Տեսեք՝ երևի նույնիսկ իրենց թիմի մեջ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչի համար է դա պետք, ինչ է իր ուզածը: Արցախի էթնիկ զտումից հետո Հայաստանը մեղադրում էր Ռուսաստանին, բայց հետո Նիկոլ Փաշինյանը մի անգամ գնաց Սանկտ Պետերբուրգ, հանդիպեց Պուտինի հետ, մի անգամ էլ Ալմա Աթայում հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ: Իմ կարծիքով, այդ այցերի ժամանակ երևի Փաշինյանի մոտ այն կարծիքն է ձևավորվել, որ իրեն այլևս գործընկեր չեն համարում, որին կարելի է վստահել այդ մեղադրանքներից հետո: Եվ, երևի թե, մի քիչ էլ իր բնավորությունից ելնելով, նա գնում է, այսպես ասած, նման սրացումների, քայլերի»,-ընդգծում է Մարգարյանը:

Կարծիք է հնչում նաև, որ վա-բանկ գնալու մտադրություն ունի: «Եթե մարդը գնում է վա-բանկ, նշանակում է, որ ինչ-որ բանի շանս, գոնե հույս ունի: Չգիտեմ, թե ինչ շանս կամ հույս ունի Փաշինյանը, բայց մտածել, որ այս պատմությունից հետո Հայաստանը որպես պետություն շահած դուրս կգա, այդտեղ իմ կարծիքով վա-բանկի հույս չկա: Դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հերթական թատերաբեմ, դրանից ոչ մի լավ բան չի լինելու»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Մտավախություն կա, որ Փաշինյանի՝ այս տարիներին վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվելու, որ հետագայում նոր իշխանությունների համար դժվար է լինելու կարևոր հարցերում շեշտակի փոփոխություն անելը, կամ էլ դա բավականին երկար ժամանակ է պահանջելու: «Այո, որոշ հարցերի դեպքում բարդ է լինելու անիվը հետ պտտելը: Օրինակ՝ Արցախի հարցում, եթե նույնիսկ շատ լավատես լինենք, կարող ենք միայն ենթադրել, որ գուցե տասնամյակների ընթացքում ինչ-որ ձևով վերադարձ լինի, բայց ոչ ավելին: Անհասկանալի իրավիճակ են այսօր ստեղծում այս իշխանությունները: Խնդիրն այն է, որ ինչ անում են, ընկնում են ավելի մեծ փոսի մեջ ու չեն կարողանում խոստովանել, որ դա իրենց մեղքով է, ավելի շատ են խորացնում: Չի երևում վերջը, թե երբ է դադարելու այս պրոցեսը: Անհեթեթ հայտարարությունների հիմքը չկա, վերջը չի երևում: Կրկին օրինակ բերեմ Ալեն Սիմոնյանի խոսքից, ասում է. «Ուզում էին Հայաստանը մտցնել Միութենական պայմանագրի մեջ, դրա համար պատերազմ սարքեցին: 2020 թ.-ի պատերազմը ստեղծվել է նրա համար, որ հետո Ուկրաինայում պատերազմ լինի, Ռուսաստանն ալտերնատիվ ճանապարհ ունենա: Հայ ժողովուրդը դրա դեմ կանգնեց, ընտրությունների ժամանակ տապալեց այդ ծրագիրը»:

Եթե, օրինակ՝ լրագրողը նման թեզերով հոդված գրի, կասեն ֆանտազիա է, ուղղակի խոսում է, դրա հիմքը չկա, բայց նման հայտարարություններ անում է երկրի երկրորդ դեմքը, սա շատ ծանր հետևանքներ կարող է առաջացնել, որովհետև դա փաստորեն պաշտոնական կարծիք է»,-նշում է մեր զրուցակիցը: Հանդիպումներ են տեղի ունենում Փաշինյանի և Ալիևի, Միրզոյանի և Բայրամովի միջև: «Հերթապահ հանդիպումներ են, բնակաբանար, ինչ-որ խոսակցություններ են լինում, ինչ-որ բաներ փորձում են համաձայնեցնել: Բայց հիմնականում երկու կողմի համար էլ ժամանակ շահելու, գործընթաց ցույց տալու խնդիր կա: Գլոբալ հակամարտությունը շարունակվում է, բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, որ նժարի վրա ավելի շատ ծանրություն կընկնի: Ավելի շատ Ադրբեջանին է ձեռնտու ձգձգել այդ իրավիճակը, նա էլի ինչ-որ ամբիցիաներ ունի, ի տարբերություն Հայաստանի, որը ոչ մի ամբիցիա չունի, Փաշինյանն այսօր էլ կստորագրի, միայն թե իրենց հանգիստ թողնեն: Ադրբեջանը մտադրություններ ունի ճանապարհների, «անկլավների» հետ կապված: Բանակցությունների ձգձգումը դրանով է պայմանավորված, փորձում են իրենց նարատիվներն առաջ տանել: Պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմով, բայց ոչ թե հանգուցալուծմամբ, այլ նրանով՝ աշխարհն ավելի շատ կխառնվի՞ դրան, թե՞ չէ: Եթե ավելի շատ խառնվեց, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ գործողություններ սկսելու համար, եթե գնաց դեպի հանդարտություն, ուրեմն ավելի բարենպաստ պայմաններ են ինչ-որ բան ստորագրելու համար»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ Աբրահամյան
Ամենադիտված