Պաղեստինի նախագահը կայցելի Թուրքիա
Աշխարհ![Պաղեստինի նախագահը կայցելի Թուրքիա](/timthumb.php?src=disc/02-03-24/070ad3ca6a2545969585934d547f73e5.jpg&w=780)
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երեքշաբթի օրը կայցելի Թուքիա։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Ալ-Մալիքին Անթալիայում 3-րդ դիվանագիտական ֆորումի ժամանակ, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
Ռիադ Ալ-Մալիքին եվրոպական երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստին պետությունը։
«Եվրոպական երկրները պետք է նախաձեռնեն, և այս նախաձեռնությունը կարող է սկսվել Պաղեստին պետության ճանաչմամբ»,- ասել է Ռիադ Ալ-Մալիքին։
![](banners/armflix.jpg)