Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հասարակություն![Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ](/timthumb.php?src=disc/03-03-24/8ddb05ecf2f13e5c35ab1f9691c39b69.jpg&w=780)
ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են.
«Մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ»:
![](banners/armflix.jpg)