Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդ»-ում «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան 

Հայրենադարձները ծանոթացել են Հայաստանում աշխատանքի հնարավորություններին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով տեղեկատվական հանդիպում, որին մասնակցել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակն է հայրենադարձներին ներկայացնել պետական աջակցության ծրագրերն և ՀՀ աշխատաշուկայում մասնավոր ոլորտի հնարավորությունները, ինչպես նաև նպաստել հայրենադարձների և հավանական գործատուների միջև կապի ստեղծմանը։ 

Միջոցառմանը պետական աջակցության ծրագրերն են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Եսայանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Մոնիկա Մաթևոսյանը։ 

Ներկաները ծանոթացել են նաև «staff.am» և «job.am» աշխատանքի որոնման առցանց հարթակների հնարավորություններին։   

Հանդիպման մասնակից «job.am» աշխատանքի որոնման հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանի կարծիքով նման ձևաչափի հանդիպումները կարևոր են հայրենադարձների համար և հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկայի բոլոր նրբություններին։ Ըստ նրա՝ հայրենադարձների տարբեր մասնագիտական խմբեր պահանջված են այսօրվա հայաստանյան աշխատաշուկայում։

«Հայրենադարձները հեշտությամբ կարող են ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկայում։ Խոսքը վերաբերում է հատկապես այն մասնագետներին, ովքեր աշխատում են տեղակատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և հարակից ոլորտներում։ Ֆինանսաբանկային ոլորտի աշխատողները գուցե որոշ դժվարությունների հանդիպեն՝ կապված լեզվական և այլ հարցերի հետ, բայց դա ևս հաղթահարելի է», - նշել է Լևոն Նալբանդյանը, ով տարիներ առաջ Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից։

Հանդիպմանը որպես գործատուներ մասնակցել են «Յուքոմ», «Էկովիլ», «Զիգզագ» ընկերությունները, «Ինեկոբանկ»-ը, «Dream of Bjni» հանգստյան տունը, «Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանց», «Երևանի գարեջուր», «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերությունները, «Fabula» քովորքինգը, «Ազատ միտք» մասնավոր կրթական հաստատությունն ու «Քանոն» արհեստագործական դպրոցը։ 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից Հայաստան տեղափոխված Անուշ Խոդավերդին հանդիպմանը մասնակցել է հնարավոր գործատուների հետ կապ հաստատելու նպատակով։

«Ինձ հետաքրքրում է բիզնես ոլորտը, դիտարկում եմ ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Երեք տարի է՝ Հայաստանում եմ, մինչև օրս առցանց աշխատել եմ ամերիկյան կազմակերպության համար, հիմա դիտարկում եմ տեղական մակարդակում աշխատանքի հնարավորությունները», - նշել է Անուշ Խոդավերդին։ 

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել նաև իրենց CV-ները ներկայացնել գործատուներին և անցնել նախնական հարցազրույցներ։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդ»-ում «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված