Ավտովթար՝ Երևանում. «Կանաչ» սուպերմարկետի մոտ բախվեն «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi», և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումատակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Մուրադյանն ու կրտսեր պարեկ Լուսինե Պետրոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: