Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան 

Առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում անցկացնել միասնական ավարտական քննություններ

Քաղաքական

Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարեւորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռեւս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը: Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային եւ հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:

Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որեւէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան
Ամենադիտված