Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսում ՀՀ-ում հակառուսական քարոզչությանը զարկ տալու նպատակով

Վերլուծական

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն այս տարվա փետրվարին մեկնարկել է համագործակցությունը 7 լրատվամիջոցների հետ, որոնք բովանդակության ստեղծման դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացնելու են ազդեցիկ մեդիա նախագծեր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այդ նախագծերը խթանելու են բովանդակային քննարկումները հրատապ հանրային հարցերի վերաբերյալ, այդ թվում` առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, կոռուպցիայի և մարդու իրավունքների թեմաներով, որոնք կարևորվել էին Ինտերնյուսի «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառում» հետազոտության արդյունքներով:

Սա առաջին նման նախագիծը և դրամաշնորհը չէ՝ նախատեսված հայկական մեդիա դաշտի համար: Երեւանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեռ նախորդ տարի հայտարարել էր Հայաստանի լրատվական ոլորտում 17,3 մլն դոլարի ներդրումների մասին։ Այս գումարից ընդամենը 2,3 մլն դոլարն է ուղղվելու Հայաստանում լրագրողական փորձի փոխանակման եւ լրագրության կրթության մագիստրոսական ծրագրի ձեւավորման ծրագրերի իրականացմանը։ Դեսպանը չէր հայտնել, թե մնացած 15 միլիոն դոլարն ինչի համար է օգտագործվելու։ Թերևս նախորդ տարվա մարտին ստորագրված ԱՄՆ ՄԶԳ մեդիա ծրագիրը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչի վրա են ի վերջո ծախսվելու այդ գումարները: Ամերիկյան գործակալությունը 15 մլն դոլարի պայմանագիր է կնքել  «Internews Network» կազմակերպության հետ, որը աշխատելու է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և այլ հասարակական կազմակերպությունների հետ։

Ըստ էության, այսպիսով ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանում իրականացնել իր «փափուկ ուժի» քաղաքականությունը՝ հատկապես օգտվելով այն հանգամանքից, որ Փաշինյանն ու թիմակիցները ակնհայտ կերպով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը շրջում են դեպի արևմուտք։ Վաշինգտոնը փորձում է նաև բարձրացնել Արևմուտքի դերն ու նշանակությունը հանրային դիսկուրսում։ Հենց դա է պատճառը, որ հսկայական գումարներ են ներդրվում ԶԼՄ-ի միջոցով հակառուսական քարոզչությունը խթանելու և արևմտամետ գաղափարներ գեներացնելու համար։ Այդ ամենը իհարկե արվում է հաշվի առնելով արևմուտքի և ոչ թե ՀՀ և հայ ժողովրդի կենսական շահերը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Այն, թե ինչպես և ինչ նպատակով է ԱՄՆ-ն օգտագործում փափուկ ուժի քաղաքականությունը, անկեղծացել էր դեռևս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը:  2013 թվականի դեկտեմբերի 6-ին Դուբլինում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես առաջ, նա  հայտարարեց. «Միացյալ Նահանգները փորձում է արդյունավետ ուղիներ մշակել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները դանդաղեցնելու կամ կանխելու համար»։ Համաձայնեք, այդ առաջադրանքն իրականացնելու համար, ունենալով անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, փափուկ ուժի քաղաքականությունից առավել կոշտ ռազմավարության կարիքն անգամ չկա: Այնուամենայնիվ, Հայաստանում կազմակերպված վերջին սոցհարցումները գալիս են ապացուցելու, որ առնվազն մեր երկրի մասով ԱՄՆ այս մարտավարությունն իր նպատակին չի հասել. «Գելափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսը դեմ է ՌԴ-ի ուղղությամբ Փաշինյանի քայլերին և չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված