Անչափահասը Nissan-ով բախվել է Hyundai-ին, վերջինն էլ բախվել է կայանված Porsche-ին. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, անչափահաս Արթուր Ս.-ն։
Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։