Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ 

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համար 6500 հեծանիվ կբաշխվի դպրոցներին

Գիտություն և Մշակույթ

«ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի են ունեցել փոփոխություններ. սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերը կանցկացվեն միայն դպրոցականների համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են մրցաշարերի արդյունավետության բարձրացման, մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:

«Ի սկզբանե «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցաշարերից միայն մեկն էր անցկացվում բացառապես դպրոցականների համար՝ թիմային խճուղավազքը: Վերջինս ցույց տվեց, թե որքան արդյունավետ է, երբ հանրապետության տարբեր մարզերից բարձր դասարանների աշակերտները հավաքվում են, ճամբարային տարբերակով մեկ օր անցկացնում միասին, իսկ հաջորդ օրը մասնակցում են մրցմանը: Հաշվի առնելով այս ձևաչափի արդյունավետությունն ու նաև դպրոցների կողմից բավականին մեծ հետաքրքրությունն ու ակտիվությունը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերի ձևաչափերը ևս փոխվել են ու նախատեսված կլինեն միայն դպրոցականների համար»,- ներկայացնում է Կարեն Գիլոյանը:

Սեղանի թենիսի մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով: Մրցաշարին կմասնակցեն ՀՀ հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերը կմեկնարկեն ապրիլի 1-ից ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 27-28-ը: Մասնակիցները կգիշերեն Հանքավանում, իսկ հաջորդ օրը եզրափակիչ փուլի շրջանակում կմրցեն Չարենցավանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ արմատական փոփոխություններ են եղել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի անցկացման կարգում:

«Այն ևս անցկացվելու է ճամբարային տարբերակով, ընդ որում՝ դպրոցականների թիմային ձևաչափով: Սա, վստահ ենք, իսկական մասսայական միջոցառում կդառնա: Նախևառաջ գնելու ենք 6500 հեծանիվներ և տրամադրելու հանրապետության բոլոր դպրոցներին՝ մարզվելու և հետո մրցումներին մասնակցելու համար: Խմբային փուլի արդյունքներով ուժեղագույնները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը դարձյալ կանցկացվի Սևանա լճին հարող տարածքում: Բավականին լուրջ մրցատարածություն ենք սահմանել՝ 20 կմ: Հեծանիվները մնալու են դպրոցներում, որպեսզի բնակավայրերում երեխաներն ավելի շատ վարեն հեծանիվներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ հեծանիվների գնման տենդերը հայտարարված է, իսկ հեծանիվների համար բավականին բարձր բնութագիր է տրվել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ մրցաշարերը շարունակելու են մրցանակային լուրջ ֆոնդ ունենալ. պարգևատրվելու են թե՛ անհատ մասնակիցները, թե՛ դպրոցները, թե՛ ֆիզկուլտուրայի մարզիչ-ուսուցիչները: Սա, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, լրացուցիչ խթան կլինի՝ ավելի եռանդով մասնակցելու և արդյունավետ ելույթներ ունենալու համար:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ հավելյալ 64 մլն դրամ էր հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերին նախկին 8 թիմի փոխարեն կմասնակցի 18-ը. «Մրցաշարը շատ ավելի բազմաքանակ է լինելու, ընդգրկվելու են ավելի մեծ թվով կառույցների ներկայացուցիչներ: Այստեղ նույնպես հետաքրքիր նորություններ կլինեն, մրցաձևերը փոփոխության կենթարկվեն, ինչպես նաև նախատեսում ենք ավելի մեծ թվով կանանց ներգրավում: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր կանցնեն նաև ռազմամարզական խաղերը»:

Ակնկալվում է, որ մրցաշարերի անցկացման համար նախատեսվող հավելյալ գումարի տրամադրումը հնարավորություն կտա խթանելու զանգվածային մարզական միջոցառումներին աշակերտների, սիրողական մարզիկների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետագա մասնակցության ապահովումը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)
Ամենադիտված