Թաիլանդում զբոսաշրջիկներին զգուշացրել են սիբիրախտի տարածման վտանգի մասին
Այլ![Թաիլանդում զբոսաշրջիկներին զգուշացրել են սիբիրախտի տարածման վտանգի մասին](/timthumb.php?src=disc/13-03-24/47d854c1b12513b0895cd2ab3eb59cb2.jpg&w=780)
Թաիլանդը վախենում է սիբիրախտի տարածումից Լաոսում վարակման մի քանի դեպքից հետո, հայտնում է Thaiger-ը։
Վտանգավոր վարակիչ հիվանդության հնարավոր բռնկման մասին նախազգուշացում է տրվել Բուրիրամ պրովինցիայի իշխանությունների կողմից։ Տարածաշրջանը մտավախություն ունի, որ այն կտարածվի հարևան Լաոսում երեք դեպքի հայտնաբերումից հետո:
Տեղի անասնաբուծության վարչությունն ընդգծել է զգոնության անհրաժեշտությունը։ Քանի որ սիբիրախտը կարող է փոխանցվել կենդանիներից մարդկանց, օրինակ՝ հում եղջերավոր անասունների և գոմեշի միս օգտագործելու միջոցով, ֆերմերներին հորդորել են օգնություն խնդրել անասնաբույժներից, եթե նկատեն անսովոր վարքագիծ իրենց անասունների մոտ:
Հայտնի է, որ Բուրիրամում դեռևս տարածված է հում և մասամբ եփած մսային կերակուրներ ուտելու ավանդույթը։ Այդ պատճառով էլ Թաիլանդի իշխանությունները հորդորում են տեղացիներին և զբոսաշրջիկներին խուսափել հում միս ուտելուց:
![](banners/armflix.jpg)