«Աթլետիկոն» հաղթեց «Ինտերին» և դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց մրցաշարի նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Ինտերին»։
Դիմակայության առաջին խաղում 0-1 հաշվով պարտվելուց հետո պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կարողացավ կամային հաղթանակ տանել` 2-1։
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ «Աթլետիկոյի» գոլերը 35-րդ ու 87-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Անտուան Գրիզմանն ու Մեմֆիս Դեպայը։ Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում գոլեր չգրանցվեցին։
11-մետրանոց հարվածաշարում «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը երկու անգամ փրկեց իր թիմին, իսկ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։
«Աթլետիկոն» դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը և միացավ Մադրիդի «Ռեալին», անգլիական «Մանչեսթեր Սիթիին», Մյունխենի «Բավարիային», Փարիզի ՊՍԺ-ին, կատալոնական «Բարսելոնային», Լոնդոնի «Արսենալին» ու Դորտմունդի «Բորուսիային»։