Գագիկ Սարգսյանը կալանավորվել է
ԲլոգոսֆերաՓաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Ավագյանի, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը` մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի` ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին։ Իսկ դեռ երեկ Քննչական կոմիտեն «հանցանքը» համարում էր բացահայտված...
Որոշումը միանշանակ իմ կողմից բողոքարկվելու է, վստահ եմ` Գ. Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ»:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի տուն, և խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։
Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել որպես խափանման միջոց։