Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի․ Սարգիս Խանդանյան
ԲլոգոսֆերաԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի քաղաքացիներ, հարգելի լրագրողներ,
Երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինձ սպասարկող Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:
Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»։