Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել 

Բնապահպանական կառավարման արդիականացման ի՞նչ նոր համակարգեր են առաջիկա ամիսներին տեղադրվելու ԶՊՄԿ-ում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա ամիսներին ԶՊՄԿ բնապահպանական կառավարման արդիականացման ծրագրի շրջանակներում տեղադրվելու են նոր համակարգեր: Ճշտելու համար, թե ինչի մասին է խոսքը, դիմեցինք ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանին: «Առաջին հերթին խոսքը նոր գեոսեյսմիկ համակարգի մասին է, որը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ ԶՊՄԿ-ն անցած տարի հայտարարել է այն մասին, որ առաջիկայում նախատեսում է մի քանի նոր համակարգերի տեղադրում, դա վերաբերում է նաև այս նոր գեոսեյսմիկ համակարգին, այն նույնպես կբարելավի բնապահպանական հնարավոր ռիսկերի կառավարումը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգը։ «Մայրական գրունտի, պոչամբարի հարակից բնական լանջերի և պատվարի վրա մի քանի տարբեր կետերում շուտով կտեղադրվեն իտալական սարքավորումներ, որոնք արդեն պատվիրված են և մոտ ժամանակներում կլինեն Հայաստանում։ Այս սարքավորումների շնորհիվ որևէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի և ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները և անմիջապես ուղարկելու է էլեկտրոնային հաշվետվություն։ Ըստ էության, դա բարձրացնելու է պոչամբարի կայունության վերահսկողությունը, որի շնորհիվ կարողանալու ենք էլեկտրոնային համակարգով գնահատել պոչամբարի պատվարի ցանկացած տատանում կամ շեղում, ինչը չափազանց կարևոր է պոչամբարի կառավարման անվտանգության տեսակետից»,-նշեց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալը։

Տարոն Նավասարդյանը նաև հավելեց, որ կայուն զարգացման ծրագրերից երկրորդ խոշոր միջոցառումը, որը հիմա իրականացվում է, ջրային թնդանոթների տեղադրումն է։ «Սա հատկապես փոշու կառավարման լավագույն տարբերակն է, և անմիջապես հորատման ընթացքում առաջացող փոշին տեղում նստեցնելու նպատակ ունի։ Արդեն կան բացահանքում տեղադրված 4 թնդանոթ, և դրանք աշխատում են բարձր ադյունավետությամբ, ուստի ծրագիրը ընդլայնելու որոշում ենք կայացրել։ Ի՞նչ սկզբունքով է աշխատում ջրային թնդանոթը։ Հաշվի առնելով քամիների վարդը, այսինքն՝ քամիների հիմնական հոսքի ուղղությունները, թնդանոթները տեղադրվում են քամու ուղղությանը հակառակ, և ուժեղ ճնշման տակ ջրի շիթային հեռահար հոսքի միջոցով՝ ջրի մոլեկուլներից փոշու վրա գոյանում է ամպ, որը թույլ չի տալիս փոշու տարածումը՝ շատ արագ այն նստեցնելով։

Այսպիսով, կանխարգելվում է փոշու տարածումը դեպի բնակավայրեր։ Եվ այսպես, առաջիկայում Չինաստանից կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ձեռք է բերվել նաև ծանր տեխնիկա, որոնց վրա տեղադրվելու են այդ թնդանոթները։ Նշեմ նաև, որ ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում, և ապացուցված է, որ դրանք զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս, և դա մեծապես դյուրացնում է փոշու կառավարման աշխատանքը»,-ամփոփեց Նավասարդյանը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին
Ամենադիտված