Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է 

Եվրոպական «կոնֆետ»՝ դեպի ո՞ւր տանող ճանապարհին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական խորհրդարանն օրերս, ինչպես հայտնի է, նոր բանաձև ընդունեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հաստատել է, որ դատապարտում է «Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ադրբեջանական ռազմական ներխուժման և դրա որոշ մասերի շարունակվող օկուպացման վերաբերյալ և վերահաստատում է ադրբեջանական զորքերի դուրսբերման իր պահանջը Հայաստանի ողջ ինքնիշխան տարածքից»: Հետո՝ լուրջ մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հայտարարությունների առնչությամբ, որոնք սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, այդ թվում՝ «Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող արտատարածքային միջանցքի պահանջը»:

Ապա՝ նախազգուշացնում է Ադրբեջանին՝ «Հայաստանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից»: Եվ, ի վերջո, Եվրախորհրդարանն այդ բանաձևով առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը: Բանաձև մի ասա, դյուրահավատների և իշխանամետ լսարանի հոգու և լսելիքի բալասան ասա: Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կառավարության վերջին նիստից առաջ մի ձոնախառն ելույթ ունեցավ այդ հոգեպարար առիթով, մի բան էլ հորդորեց, որ այդ բանաձևը հանրային քննարկման առարկա դառնա: Բայց հանրության իրատես մասն էլ, հակառակի պես, դրել ու քննարկում է, թե Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի «ըգրիմենթով» (նախկին «դաբռո») էլ ինչ տարածքներ է ցանկանում նվիրել Ալիևին, որին, ինչպես պարզվում է, դեռ 2018-ին էր խոստացել, որ ինչ կա-չկա տալու է, հանձնելու է:

Բայց եկեք չշեղվենք արծարծյալ բանաձևից: Իրականում Եվրոպական խորհրդարանի այդ՝ ահազդու բառերով հարուստ բանաձևը, պատկերավոր ասած, «կոնֆետ» է՝ առաջին հերթին կամավոր դյուրահավատների, այսինքն՝ խաբվելու և ինքնախաբեության հակված անձանց համար: Սկսենք շատերին ուշքամաղ անող «ԵՄ անդամության թեկնածության» պարագայից: Դա մի այնպիսի օղաբլիթ է, որը տարբեր երկրների քթի տակ տասնամյակներով պահելով՝ այդ երկրներին «պարացնում» են այնպես, ինչպես եվրոպական տերությունների խելքին, ավելի շուտ՝ շահերին... «փչի»: Որ այդքան արագ ու զվարթախինդ լիներ, ապա Եվրոպայի սիրելի Ուկրաինան կամ, օրինակ՝ մեր հարևան Վրաստանը, էլ չենք խոսում Հայաստանի ու հայության երդվյալ թշնամի ու մարդակեր Թուրքիայի մասին, արդեն վաղուց ԵՄ կապտա-աստղավառ գրկում կլինեին: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Ու ոչ միայն մեզ: Եվրոպայում թքած ունեն հայկական, վրացական, ուկրաինական շահերի վրա, անվտանգության վրա, ապրանքների վրա և այլն...

Այդ դեպքում ինչո՞ւ են նման քաղցր-մեղցր բաներ ասում Հայաստանի մասին ու Հայաստանի ականջին: Այդ եվրոպական «կոնֆետի» հիմնական քաղաքական նպատակը Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց պոկելն է, Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ուղղելը, այսինքն՝ Հայաստանին ինքնասպանություն գործելու գայթակղության ենթարկելը: Չէ, առհասարակ, լավ է, որ Եվրոպական խորհրդարանում նման հնչեղ բանաձև են ընդունել: Այլ պարագաներում նույնիսկ կարելի էր սրտանց ողջունել: Բայց կներեք, որ ոմանց անհիմն, իսկ ոմանց էլ (հասկանալի է՝ ում) արհեստական ոգևորության վրա պաղ ջուր ենք ցանում ու հարցնում, իսկ բանաձևն ընդունելուն հաջորդած այս երկու օրվա ընթացքում ադրբեջանական զավթիչները Հայաստանի օկուպացված տարածքի ո՞ր մասից են հեռացել:

Ասենք ավելին. Թուրքիան արդեն համարյա 50 տարի է, ինչ զավթել է Կիպրոսի մի մասը: Ու դեռ այնտեղ են թուրքական օկուպանտները: Չնայած, այս տասնամյակներում Եվրոպական խորհրդարանի և հազարումի նման կառույցի դատապարտող հայտարարություններ այնքան են եղել, որ դրանցով երևի կարելի էր մի քանի մետրանոց պատ շարել: Թեպետ, ինչո՞ւ հասնենք Կիպրոս: Հենց մեր օրինակը ու թարմ օրինակը մեզ քի՞չ է: Հաագայի Միջազգային դատարանի (իսկ դա արդեն միայն Եվրոպան չէ, այլ մի ամբողջ ՄԱԿ) վճիռը ձեռքներին՝ Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն Բերձորի միջանցքով սնունդ և դեղորայք հասցնել շրջափակված արցախցիներին:

Ո՛չ: Եվրոպան ու մնացածները հեչ մի բանով կարողացա՞ն կանխել Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը՝ զանգվածային տեղահանությունն ու հայաթափումը: Ո՛չ և կրկին՝ ո՛չ: Քանի-քանի այդպիսի հայտարարություններ ու կոչեր են եղել: Ու էլի, հայտարարությունների, բանաձևերի պակաս չի լինի՝ է՛լ մտահոգվում ենք, է՛լ պահանջում ենք, է՛լ հորդորում ենք... Բայց մե՞ջն ինչ: Ի դեպ, մի ուշագրավ դիտարկում ևս: Կառավարության վերջին նիստում, չնայած Եվրոպական խորհրդարանի բանաձևին նվիրված ելույթին, Նիկոլ Փաշինյանն արդեն կարծես այնքան էլ ոգևորված չէր խոսում, աչքերը չէին կայծկլտում, ձայնն էլ մի տեսակ այն չէր, մի տեսակ եվրոձայն չէր, էլի:

Ըստ երևույթին, ինչ-որ գործընթացներ են ազդել, թե չէ դա իրենից չէ, որ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հավանականությունը հանրությանը չներկայացրեց այնպես, որ Հայաստանն արդեն ԵՄ անդամ է ու վաղվանից վիզաներն ազատականանում են, դե, եվրոպական ցանկացած երկիր էլ կարելի կլինի թռչել, ասենք, հինգ եվրոյով: Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա, այո, վատ չէ, որ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել: Բայց պետք չէ դրա հետ կապված դրսևորվել կուտ տեսած վառեկի նման: Առավել ևս, որ այդ բանաձևը, Եվրոպական խորհրդարանն էլ՝ հետը, ոչ մի պարտադրողական լծակ չունի: Դա զուտ քաղաքական, առավելապես՝ քարոզչական բանաձև է: Եթե Հայաստանն արտաքին քաղաքականություն ունենար, ապա այդ բանաձևը կհամալրեր մեր արտաքին-քաղաքական զինանոցը: Այդպիսի խոսք կա. «Դժոխք տանող ճանապարհը սալարկված է բարի մտադրություններով»: Պարզվում է՝ ճանապարհին նաև «կոնֆետ» կարող են տալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Ամենադիտված