Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան Ապրիլի 27. Օրվա խորհուրդ «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ Սրբազան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» 

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

Քաղաքական

Հարգելի՛ պարոն նախարար,

Սիրելի՛ բարեկամ, Մուրատ Աբուգալիևիչ,

Շատ ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել Հայաստանում:

Մենք ընդհանրապես շատ հաճախ շփվում ենք բազմակողմ հարթակներում, բայց այս երկկողմ այցը շատ լավ հնարավորություն է մանրամասն քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային հարցերին, ձևավորել հետագա համագործակցության ուղենիշները: Այս տարվա սեպտեմբերին լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի 25-րդ տարին, և նշելով այս առիթը՝ մենք միևնույն ժամանակ լավ հնարավորություն ունենք ամփոփել 25 տարվա գործընկերությունը և նոր էջ բացել մեր հարաբերություններում՝ ի շահ մեր երկու երկրների բարօրության:

Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, թեև, կարծում եմ, որ պետք է խոստովանել, որ այս ամենով հանդերձ մենք մեծ տեղ և մեծ, դեռևս չիրացված հնարավորություններ ունենք, և հարգելի գործընկերներ, այսօր մեր հանդիպման ընթացքում մենք եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ պատրաստակամություն ունեն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները:

Ես կցանկանայի շեշտադրել, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ Ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, մինչև Արևելյան Ասիա, և իհարկե, Ղազախստանի հետ հարաբերություններն իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ: Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը Ղազախստանի կողմից: Կրկնում եմ՝ մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր այս հարաբերությունների զարգացման համար:

Անշուշտ, խոսելով տնտեսական հնարավորություններից՝ մենք չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային կապերին, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է, կարևոր է, և ես հնարավորություն ունեցա նաև իմ գործընկերոջը ներկայացնել այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը: Դուք գիտեք «Խաղաղության խաչմերուկի»-ի մասին, մենք այսօր խոսեցինք այդ մասին: Լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Իհարկե, նաև իմ սիրելի գործընկերոջը ներկայացրեցի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության գործընթացը: Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանի Հանրապետությունը նվիրված է խաղաղության օրակարգին, հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը պահ առաջ ստորագրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիրը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հիմնված նաև սահմանների հետագա սահմնազատման վրա և, իհարկե, գիտեք, որ գաղտնիք չէ, որ այս հարցերում հատկապես առանցքային է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են արդեն նորանկախ հանրապետությունների միջև միջազգային, միջպետական սահմանները, որոնք հենց նույն փաստաթղթով, ըստ էության, ճանաչվել են նախկին Խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանների հիման վրա: Սա են հիմնարար սկզբունքներն՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, որոնց վրա մենք պատկերացնում ենք խաղաղությունը և ներդաշնակությունը Հարավային Կովկասում և շատ ավելի լայն տարածաշրջանում:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր այցի համար և շատ կառուցողական, հանգամանալից քննարկումների համար: Լավատեսորեն սպասում եմ և ակնկալում եմ հետագա համագործակցությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)
Ամենադիտված