Պաղեստինում ՖԻՖԱ-ից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
ՍպորտՊաղեստինի ֆուտբոլի ասոցիացիան պահանջել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ հեռացնել իսրայելական ակումբներին և ազգային թիմերին միջազգային մրցաշարերից: Նրանք նաև նշել են, որ իսրայելցիները խախտել են ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որն արտահայտվել է Պաղեստինի տարածքում գտնվող թիմերին իր լիգայում ընդգրկելով։
Բացի այդ, Պաղեստինը մեղադրել է Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիային խտրականության և ռասիզմի դեմ միջոցներ չձեռնարկելու մեջ: Նամակում նշվել է նաեւ մարտերի հետեւանքով Պաղեստինի ֆուտբոլային ենթակառուցվածքի ոչնչացման մասին։