Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան Ապրիլի 27. Օրվա խորհուրդ «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» 

«Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, թե քրեական քրոնիկոնի ես հետևում, երբ սկսում ես կարդալ օրվա լուրերը՝ կրակոց, սպանություն, հարձակում: Հոգեբան Աննա Բադալ յանն ասում է, որ նման իրադարձություններ միշտ էլ եղել են, ուղղակի այսօր տեղեկատվությունն է դարձել հասանելի ու թափանցիկ: «Յուրաքանչյուր ոք կարող է տեղեկատվություն տարածել և ընդհանուր տագնապ ստեղծել: Երբեմն նաև հանդիպում ենք տեղեկատվության աղավաղված մատուցման: Մեր հասարակությունում ավելի հաճախ անհանգստացնում է այն, որ, օրինակ՝ մարդը կարող է կարդալ լուրի միայն վերնագիրը, այն տարածել, մեկ էլ պարզվի, որ իքս իրադարձությունն անգամ Հայաստանում տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է հոգեբանը:

Նա հիշեցնում է, որ մի շրջան զենքով հարց լուծելը խրախուսվում էր, խոսքը ֆիլմերի մասին է, հեռուստատեսությամբ ցուցադրվող արտադրանքի: «Բնականաբար, սա իր հետքը թողել է մարդկանց վրա: Դրա համար մարդիկ կան, որոնք այդ տարբերակով են հարցերի լուծում գտնում: Նոր սերունդը պետք է կարողանա զարգացնել իր մեջ բանակցություններ վարելու հմտությունն ընկերական շրջապատում, հանրության մեջ և այլուր: Եթե կարողանանք այդ հմտությունը մեր հատկապես անչափահասների մեջ ներդնել, ինչ-որ մի փուլում կունենանք խոսքի վարպետներ, մարդիկ, որոնք կարող են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսքով խնդիրները լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բադալյանն ընդգծում է՝ արտաքին ազդակները չեն կարող անհետևանք մնալ: «Արցախի կորուստը, պատերազմում ունեցած պարտությունը: Չմոռանանք մեր դեմ նաև հիբրիդային պատերազմ էր մղվում, որը հիմա էլ շարունակվում է: Իսկ հիբրիդային պատերազմի մեջ լինել՝ նշանակում է հանրությանը պահել բռնկուն նոտայի վրա: Նրանք անընդհատ լարվածություն, անհանգստություն են ստեղծում, և այստեղ կարևոր է, որ առաջին պլան գա վերլուծական միտքը, որ հնարավոր լինի տարբերակել ինֆորմացիոն հոսքերը ևս»: Հաճախ մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, թե նա անտարբեր է դարձել իր հայրենիքի ապագայի հանդեպ: Հոգեբանն ասում է՝ իր խոսքից թող տպավորություն չստեղծվի, որ նա անուղղելի լավատես է, բայց կարծում է, որ հասարակությանը չպետք է պիտակավորել:

«Ծայրահեղ ծանր իրավիճակում մեր հասարակությունը դառնում է թև ու թիկունք, այնպիսի հասարակական թիկունք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ ենք ունեցել: Դա կարծես կանանց միավորում էր և թիկունք մարտի դաշտում գտնվող մեր տղամարդկանց համար: Մեր երիտասարդներից շատերը, այո, ոչ բոլորը, բայց, ասենք, 75 տոկոսը լուռ, կազմակերպված իր գործն է անում: Նույնն էլ միջին տարիքի մարդիկ: Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում օտարների մոտ: Մեր հասարակությունը կարող է ծայրահեղությունից ծայրահեղություն լինել, բայց ոսկե միջինը պահում ենք, իսկ դա հոգեբանական հենարանն է»,-նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, հասարակության ներկայացուցիչների հետ հոգեբանական աշխատանք է տարվում:

«Մարդիկ հաճախ խուսափում էին հոգեբանի դիմելուց, իսկ հիմա ոչ: Զինվորների, որդեկորույս ծնողների, հասարակության մյուս անդամների հետ աշխատանքը քիչ-քիչ արդյունք է տալիս, բալանսը պահվում է, բայց վերքը դեռ նույնիսկ սպի չէ: Այս պարտությունը կարծես կործանեց բոլորին, սեպի նման խրվեց մեր մեջքին, բայց տեսնում եմ, որ երիտասարդները փորձում են հառնել: Վերքը չի բուժվի, բայց կսպիանա այն դեպքում, երբ մեր արժանի տեղը գտնենք: Մեր գենետիկ հիշողությունը շատ կուռ է, ամուր, մեր կոլեկտիվ անգիտակցականը շատ բազմազան է այդ առումով: Հայը երբեք չի կարող քարանալ, գուցե իրավիճակի մեջ մարդկային գործոնը դեր խաղա, մի պահ ընկնենք ապատիկ վիճակի մեջ, բայց դուրս ենք գալիս դրանից»,-եզրափակում է Աննա Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված