ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
Լուսանկարներ![ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ](/timthumb.php?src=disc/30-03-24/dc5c92ba0a7c87f812e0d554113a107f.jpg&w=780)
ԱՄՆ-ից մսիամական երկվորյակներ Էբիգեյլ և Բրիտանի Հենզելները (այժմ՝ 34 տարեկան), ամուսնացել են։ Ավելի ճիշտ, Էբբին ամուսնացել է, ի վերջո, մեկ տղամարդը չի կարող պաշտոնապես ամուսնություն գրանցել երկուսի հետ, գրում է kp.ru-ն: Էբիգեյլի հարսանիքի մասին Հենզելներին միայն հիմա են հայտնել, թեև արարողությունը տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Նրա ամուսինը ԱՄՆ բանակի վետերան բուժեղբայր Ջոշ Բոուլինգն է: Այժմ քույրերը երազում են երեխա ունենալ։
Հենզելները ծնվել են Մինեսոտայում՝ համեստ ընտանիքում (հայրը ատաղձագործ է, մայրը՝ շտապօգնության բուժքույր): Ծնողները մինչև ծննդյան պահը չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասվում։ Երբ երկվորյակները ծնվեցին, ծննդատանը մահացու լռություն էր։
Բժիշկները հույս չունեին, որ աղջիկները ողջ կմնան, և ծնողներին առաջարկեցին բաժանել երեխաներին (այս դեպքում երեխաներից մեկը ողջ չէր մնա): Բայց նրանք ստացել են կատեգորիկ մերժում։ «Ինչպե՞ս կարող էինք նման ընտրություն կատարել», - իր որոշումը բացատրել է երկվորյակների հայրը՝ Ջոշը։
Այժմ երկվորյակները աշխատում են՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանք երկուսով միասին մեկ աշխատավարձ են ստանում։
![](disc/30-03-24/eaa805415e99e1e47469843279b0f4bc.jpg)
![](disc/30-03-24/dd080cedfc91f992aaa3da6c12ef3a2f.jpg)
![](disc/30-03-24/d0417195be8b8c600db7bd22d0f2ab98.jpg)
![](disc/30-03-24/a71dbc2e38e730d8a94e6253745d037d.jpg)
![](disc/30-03-24/0ea471348517df4e34c4b25e0db30072.jpg)
![](banners/armflix.jpg)