Գանայում 63-ամյա քահանան ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ (լուսանկար)
Այլ![Գանայում 63-ամյա քահանան ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ (լուսանկար)](/timthumb.php?src=disc/02-04-24/6f5a658a5734eb29c0f183b5d851485a.jpg&w=780)
Գանայում 63-ամյա քահանան ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ, գրում է Mirror-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ Գբորբու Վուլոմ անունով տղամարդն ամուսնացել է 12-ամյա Նաա Օկրոմոյի հետ։ Հարսանիքի հյուրերից մեկն ասել է, որ ամուսնությունը տեղի է ունեցել տեղի հին սովորության համաձայն, ըստ որի՝ քահանան պետք է ամուսնանա կույսի հետ։ Բացի այդ, աֆրիկացին իր համար ընտրել է հենց այդ հարսնացուին, երբ վերջինս վեց տարեկան էր։
Այժմ Նաան պետք է մասնակցի «մաքրմանը» նվիրված մեկ այլ արարողության։ Դրանից հետո նա կկարողանա կատարել կնոջ պարտականությունները և երեխաներ լույս աշխարհ բերել։ Ճիշտ է, տեղի ոչ բոլոր բնակիչներն են աջակցել քահանայի ընտրությանը, սակայն երեցները շտապել են հանգստացնել մարդկանց։
«Նա դեռ դպրոցական է և ամուսնու հետ չի ապրում։ Այդպես կշարունակվի մինչև ամուսնության օրինական տարիքը»,- ասված է հաղորդագրությունում։
![](disc/02-04-24/6ec01fec4cb70c923365d8278dcc5ff8.jpg)
![](banners/armflix.jpg)