«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով
Գիտություն և Մշակույթ![«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով](/timthumb.php?src=disc/02-04-24/a4d67c807964ad2042e433c3a79e51e3.jpg&w=780)
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի անդամ, նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հետաձգվում է` լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական մոտեցման համար` ակնկալելով, որ նախագիծը լրամշակվելուց հետո կարժանանա դրական արձագանքի:
![](banners/armflix.jpg)