Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ) «Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու ՀԻՄԱ․ ԱԺ նիստ 

Թուրքիայի ներքաղաքական փոփոխություններն արտաքին հավակնությունների ֆոնին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումները մեծ ազդեցություն են ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ Թուրքիայի արտաքին ազդեցությունը շարունակում է աճել։ Անցյալ տարի նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողացրեց հաղթանակ տանել, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ այդ հաղթանակը չկապիտալիզացվեց։

Եվ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ԺՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների 37,76 տոկոսը, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,48՝ առաջին անգամ պարտություն կրելով՝ 20 տարուց ավելի իշխանությունում գտնվելուց հետո։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարողացան հաղթել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։ Ու պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար պայքարը ՏԻՄ ընտրությունների ամենակարևոր բաղադրիչն է։ Հատկապես կարևոր է Ստամբուլում հաղթանակը, քանի որ Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ձեռք բերված հաղթանակը կարող է նաև հետագայում ցատկահարթակ դառնալ երկրում իշխանությունը վերցնելու և պետության ղեկավար դառնալու համար։

1994 թվականին Էրդողանը ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, և այդ պաշտոնն օգտագործեց իր քաղաքական վերել քն ապահովելու համար։ Պատահական չէ, որ Թուրքիայում նշում են, թե «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ստամբուլի ներկայիս ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացավ ձայների 51,1 տոկոսը։ Նա գրեթե 11,5 տոկոսով գերազանցեց իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության իր մրցակցին։ Այնպիսին է իրավիճակը, որ Էրդողանն ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում՝ նշելով, թե դա «վերջը չէ, այլ միայն շրջադարձային կետ»։ Թուրքիայի իշխանական շրջանակներում խոսվում է, որ կառավարության ներսում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում։

Դրանով Էրդողանը կարող է ցույց տալ, թե փոփոխությունների է գնում։ Միևնույն ժամանակ, ընդդիմության հաղթանակի ֆոնին ակտիվացել է նաև արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը՝ չնայած, որ Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեթ Ուչումը հայտարարեց, թե արտահերթ նախագահական ընտրություններ չեն նախատեսվում, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև 2028 թվականը։ Բայց հարցական է, թե արդյո՞ք նման պայմաններում, երբ իշխող կուսակցության վարկանիշը անկում է արձանագրում, Էրդողանին կհաջողվի ևս մի քանի տարի հանգիստ պաշտոնավարել։ Հանրային ընկալումների և ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենում հատկապես երկրի տնտեսական վիճակը։ Շարունակվող գնաճը և ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային չափով արժեզրկումը, փաստացի, Էրդողանի գլխավորած իշխանությունները չեն կարողանում հաղթահարել։

Տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն Էրդողանը զարկ է տալիս ագրեսիվ արտաքին քաղաքականությանը՝ փորձելով հանրությանը կերակրել օսմանյան կայսրության փառքի վերականգնման նեոօսմանական ամբիցիաներով։ Եվ Թուրքիան աստիճանաբար աշխարհագրորեն ծավալվում է։ Էականորեն մեծացել է թուրքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Անկարան արագորեն հաստատվում է աֆրիկյան տարածաշրջանում։ Արդեն իսկ Լիբիայում և Սոմալիում Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել։ Իսկ Հարավային Կովկասում Թուրքիան ուղղակի դարձել է ամենակարևոր դերակատարներից մեկը՝ Ադրբեջանին աջակցելով Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ ու այդ երկրին քիչ-քիչ գցելով իրենից կախվածության մեջ։ Թուրքական ծրագրերի մեջ է մտնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելը, որն էլ պետք է պայմաններ ստեղծի պանթուրքական ծրագրերի իրականացման և դեպի միջին Ասիա Թուրքիայի ազդեցության ներթափանցման համար։

Մյուս կողմից էլ՝ Անկարան ցանկանում է ներկայանալ որպես իսլամական ժողովուրդների իրավունքների պաշտպանության չեմպիոն։ Դրանով է պայմանավորված, որ թուրքական հասարակության ներսում ակտիվորեն գեներացվում է Պաղեստինի ու, մասնավորապես, Գազայի բնակչության պաշտպանության մոտեցումն ու զարկ է տրվում հակաիսրայելական և հակաարևմտյան տրամադրություններին։ Էրդողանը ցանկանում է միաժամանակ բոլոր ուղղություններով հաջողություններ գրանցել։ Ըստ այդմ, նա հայտարարում է, թե «Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Բայց Թուրքիայի հավակնություններն ավելի մեծ են, քան նրա ունեցած տնտեսական ու արտաքին քաղաքական ներուժը, ուստի այն կարող է սրել նաև ներքին խնդիրները։ Ու եթե նույնիսկ Էրդողանին հաջողվի պաշտոնավարել մինչև 2028 թվականը, միևնույնն է, ակտուալ է նրա իրավահաջորդի հարցը։ Արևմտյան մամուլում արդեն իսկ շրջանառվում է Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի անունը, որը բավական սերտ կապեր ունի նաև Ալիևի հետ և անօդաչուներ է մատակարարում Ադրբեջանին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՈւշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Ամենադիտված