ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ) Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին 

Ինչ տնտեսական օգուտներ է ստանում Հայաստանը ԵԱՏՄ-ից և ԵՄ-ից. փաստեր

Վերլուծական

Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ կերպով առաջ են տանում եվրոինտեգրման օրակարգը՝ այդ քայլը ներկայացնելով իբրև անհրաժեշտ պայման ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման համար: Սակայն, փաստերը և վիճակագրությունը խոսում են այն բանի մասին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի օգուտներն անգամներով գերազանցում են այն տնտեսական օգուտներին, որոնք Հայաստանը ստանում է ԵՄ-ից:

Ասվածն ապացուցելու համար դիմենք պաշտոնական վիճակագրությանը: Եվ այսպես՝

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 77 686,9 միլիարդ դրամ: ՀՀ-ում ուղղակի ներդրումներ իրականացրած երկրների ցանկն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ 2023-ի հունվար-հունիսին ՌԴ ուղղակի ներդրումները կազմել են 118 487․4 միլիարդ դրամ։ Ֆրանսիայի ուղղակի ներդրումները կազմել են 1 857․4 միլիարդ դրամ, իսկ օրինակ Գերմանիայնը՝ 301,2 միլիոն դրամ:

Հայաստանը 2023 թվականին արտահանել է  8 մլրդ 415 մլն 155.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով: Ըստ տվյալների՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է, իսկ ԵՄ երկրներ՝ նվազել: ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 40.8 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 609 մլն 284.8 հազար դոլար: Իսկ ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8.2 տոկոսով՝ կազմելով 709 միլիոն 514.7 հազար դոլար: Ավանդաբար Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար: Սա 2022 թվականի նկատմամբ ավել է 38.8 տոկոսով: ԵԱՏՄ-ի շրջանակում աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանումը: Ղրղզստան արտահանման ծավալը նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար: Իսկ Բելառուս արտահանման ծավալը կազմել է 91 մլն 929.9 հազար դոլար՝ 2022-ի համեմատ աճելով 19.5 տոկոսով: 2023-ին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը նվազել է 3.2 տոկոսով՝ կազմելով 9 մլն 522.9 հազար դոլար: 2022-ի համեմատ նվազել են նաև Իտալիա, Լեհաստան արտահանման ծավալները:

ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն, Հայաստան ներմուծվող ցորենի 99 տոկոսը նախորդ տարի ներկրվել է ՌԴ-ից: Ցորենի ալյուրը նույնպես հիմնականում ներկրվել է ՌԴ-ից՝ 99,4% մասնաբաժնով։ Շատ փոքր ծավալներ են մատակարարվել Ֆրանսիայից, Իտալիայից և Բելառուսից։Հայաստանը եգիպտացորեն է ներմուծել, հիմնականում, Ռուսաստանից (99,6%), իսկ մնացած ծավալը ներկրվել է Ֆրանսիայից, Ռումինիայից, Չիլիից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ավստրիայից և Սերբիայից:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով:  Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: ԵՄ-ի հետ առևտուրը նախորդ տարվա կտրվածքով կազմել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 15%-ը: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար: 2024 թվականի հունվարի կտրվածքով՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որն աճել է 93,3 տոկոսով՝ հասնելով 861,4 միլիոն դոլարի

Հայաստան գումարային ներհոսքի առյուծի բաժինը ՌԴ–ից ուղարկված տրանսֆերտներինն է՝ 1.1 մլրդ դոլարից ավելի քան 882 մլն–ը նախորդ տարի Հայաստան է փոխանցվել հենց այդ երկրից։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է` 84 մլն դոլար ցուցանիշով։

Վերը նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ, անշուշտ, տեսականորեն հնարավոր է բարձրացնել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև փոխադարձ առևտրի մակարդակը, սակայն գործնականում Եվրասիական տնտեսական միության երկրները շարունակում են մնալ ՀՀ տնտեսության զարգացման միակ ու գլխավոր լոկոմոտիվը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեի Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին
Ամենադիտված