Ասադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ». ԶԼՄ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինի Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ Մարտիրոսյան Քաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան 

Հայաստան-Չինաստան հարաբերությունների հանգրվանային նշանակությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 6-ին Հայաստանն ու Չինաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, ինչը կարևոր հանգրվան է երկու երկրների փոխգործակցության համատեքստում։ Սակայն հարկ է նկատել, որ հայկական հասարակական շրջանակներում սակավ կարևորություն է տրվում Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Փոխարենը արտաքին հարաբերություններին վերաբերող հիմնական դիսկուրսը ծավալվում է դեպի Արևմուտք կամ Ռուսաստան կողմնորոշման հետ։ Թերևս այս իրողությունը ինչ-որ չափով պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Չինաստանի հզորացումը ընդամենը վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած երևույթ է։

Չինաստանին հաջողվեց տարիների ընթացքում աղքատության մեջ խրված երկրից վերածվել զարգացող երկրների լիգան առաջնորդող պետության։ Ու արագ զարգացման արդյունքում է, որ ներկայում Չինաստանի տնտեսությունն իր ծավալով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Ավելին, բազմաթիվ տնտեսական կառույցներ և տնտեսագետներ կանխատեսում են, որ 2035 թվականին Չինաստանի տնտեսությունն իր ծավալով կարող է նույնիսկ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ աշխարհում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ճիշտ է, ներկայում Չինաստանի տնտեսության մեջ որոշակի խնդիրներ են նկատվում, սակայն դրա արդյունքում չինական տնտեսական պոտենցիալը չի նվազում, և Չինաստանը, պատկերավոր ասած, շարունակում է մնալ «աշխարհի գործարանը»։

Ժամանակի ընթացքում աճում է նաև չինական արժույթի՝ յուանի դերակատարությունը համաշխարհային առևտրում։ Անգամ Սաուդյան Արաբիան ու մի շարք արաբական երկրներ դիտարկում են նավթի համար վճարումները յուանով ընդունելու տարբերակը։ Բայց Չինաստանի ամենահավակնոտ ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, որը գլոբալ նշանակություն է ձեռք բերել։ Այս նախաձեռնության շրջանակներում Չինաստանը ներդրումներ է կատարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում, այլև այլ մայրցամաքներում։ Խոշոր ծրագրեր են իրականացվում անգամ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի հեռավոր երկրներում ու կառուցվում նոր ենթակառուցվածքներ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այնքան մասշտաբային է, որ Արևմուտքից դեռևս ի վիճակի չեն դրան հակակշիռ նախաձեռնությամբ հանդես գալ։

Չինաստանի աճող հզորացումը սկսել է մեծապես անհանգստացնել ԱՄՆ-ին, քանի որ Պեկինն ի զորու է մարտահրավեր նետել Վաշինգտոնի համաշխարհային գերակայությանը։ Պատահական չէ, որ Վաշինգտոնը ձգտում է Արևել յան Ասիայում դաշնակիցներ հավաքել, որպեսզի փորձի զսպել Չինաստանի առաջ ընթացող մարշը։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը և արգելափակումներ է մտցնում չինական ընկերություններին տեխնոլոգիաներ ու հատկապես չիպեր արտահանելու կամ մատակարարելու հարցում։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը չի կարող շատ կոշտ քայլեր ձեռնարկել Չինաստանի նկատմամբ, քանի որ ամերիկյան տնտեսությունը մեծապես փոխկապակցված է չինական տնտեսության հետ։ Երկու երկրներն ահռելի ապրանքաշրջանառություն ունեն, և նրանց միջև սիմբիոտիկ հարաբերությունները նկարագրելու համար գործածության մեջ է դրվել «Chimerica» նորաբանությունը։

Ըստ այդմ, ահռելի ներուժ ունեցող Չինաստանին դժվար է անտեսել։ Ավելին՝ անթույլատրելի է: Եվ առավել հրատապ է Չինաստանի ու Հայաստանի փոխգործակցության ընդլայնումը, մանավանդ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեծ օգուտներ քաղել Չինաստանի հետ համագործակցությունից։ Սակայն ցավալին այն է, որ տևական ժամանակ Հայաստանի ու Չինաստանի միջև ամենաբարձր պաշտոնական մակարդակում հանդիպումներ, նոր պայմանավորվածություններ ու նախաձեռնություններ չկան։ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ շահագրգռվածություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ։ Ինչ ծրագրեր էլ կան, գալիս են մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանից։ Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունները պետք է նոր կառուցվեն, քանի որ դրա համար արդեն իսկ անհրաժեշտ բազա է ստեղծվել։

Իսկ մյուս կողմից էլ՝ հայերի և չինացիների՝ որպես հին ժողովուրդներ, հարաբերությունների խթանման համար առկա են պատմական հիմքեր։ Չինաստանի հետ համագործակցության խորացումից Հայաստանը ոչ պակաս օգուտներ կարող է ստանալ, ինչպես ստանում է Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Չինաստանն ահռելի ներդրումներ կարող է կատարել Հայաստանի տնտեսության մեջ։ Իսկ չինական շուկան անսպառ հնարավորություններ է բացում հայկական արտադրանքի արտահանման համար։ Մեր պետության համար առանձնահատուկ օգտակարություն կարող է ունենալ տնտեսական հրաշքի՝ չինական փորձի փոխանակումը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըԱսադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ». ԶԼՄՓաշինյանը Փարիզում հանդիպել է Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ Թալիսման քարեր, որոնք հաջողություն, սեր և բարգավաճում կբերեն 2025 թվականին Ջենիֆեր Լոպեսի շքեզ տեսքը 2024 թվականի IndieWire մրցանակաբաշխությանը Ջուր չի լինիԱնհայտ անձինք ծեծի են ենթարկել ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի օպերատորին (տեսանյութ) Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ ՄարտիրոսյանՔաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքԳյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Սյունիքի մարզպետը պարգևատրումներ է արելԵկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Սիրիայում իսլամիստական ռազմական հեղաշրջման հետևանքները տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի են լինելու․ ՄարտիրոսյանԱվինյանի ընկերոջ ՍՊԸ-ն 340 մլն դրամով կվառի Երևանի գլխավոր տոնածառի լույսերըՓարիզում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Թրամփի և Մակրոնի հետ (տեսանյութ) Արցախի կորստից նրանք առանձնապես բան չեն ուզում տեսնել ու հասկանալ. Տաթևիկ Հայրապետյան Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ ԱԳ փոխնախարար «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ֆրանսիա․ սպասվում է հանդիպում Մակրոնի հետ Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Սյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե Սարգսյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 92 տարեկանում կյանքից հեռացել է Փոլ Մասլանսկին Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Աստանայի ձևաչափի նախարարները Դոհայում կայացած հանդիպմանը կոչ են արել կողմերին երկխոսել (տեսանյութ)Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն բանակցություններ սկսելու հարցումՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մոսկվան և Մինսկը պայմանագիր են ստորագրել Միութենական պետության փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան Տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Գեյր Պեդերսենի հանդիպումը. քննարկվել են մի շարք հարցեր
Ամենադիտված