Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂ Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) 

Մաքսային տեսուչները դիտավորյալ չեն կատարել իրենց պարտականությունները. պետությանը պատճառվել է շուրջ 700 մլն դրամի վնաս

Իրավունք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին և 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձևակերպել է «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետև դրանք տեղափոխող բեռնատարները մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն առանց բեռնատարները կշռելու և դրանցում համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման ևս 15 դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռ. Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ԻԻՀ-ից ներկրել է ընդհանուր ավելի քան 700 տոննա տարբեր տեսակի ավտոյուղեր: Ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար Ռ. Գ.-ի կողմից ներկրված հիշյալ բոլոր ապրանքերը դարձյալ ձևակերպվել են «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Դրանցով բեռնված տրանսպորտային միջոցները, սակայն, մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք, որտեղ էլ ՊԵԿ վերը նշված երկու պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և բեռնատարների վարորդների օժանդակությամբ, առանց համապատասխան մաքսային հսկողական ընթացակարգերի թույլատրվել է դատարկ բեռնատարների ելքը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, որի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 15 անձի: Իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու համար մաքսային տեսուչներ Ա. Մ.-ին և Ա. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (16 դրվագ), իսկ վերջիններիս օժանդակած վարորդներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Մաքսային տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամ վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ Բագրատ Սրբազան․ ՈւՂԻՂԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)
Ամենադիտված