Մահացել է սկանդալային դերասան և մարզիկ Օ. Ջեյ Սիմփսոնը
ՍպորտԼաս Վեգասում 76 տարեկան հասակում մահացել է նախկին դերասան և մարզիկ Օ. Ջեյ Սիմփսոնը։ Այս մասին նրա ընտանիքը հայտնել է X սոցիալական ցանցի օգտահաշվում:
«Ապրիլի 10-ին մեր հայրը՝ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը, պարտվեց քաղցկեղի դեմ պայքարում։ Նա մահացել է երեխաների ու թոռների շրջապատում»,- գրել են նրա հարազատները։
2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Սիմփսոնը շագանակագեղձի քաղցկեղ ունի։ Վերջին ամիսներին, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նա ապրում էր հոսպիսում:
Ամերիկյան ֆուտբոլի աստղ և դերասան Օ. Ջեյ Սիմփսոնը, չնայած սպորտում ունեցած իր նվաճումներին և հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելուն, լայն համբավ ձեռք բերեց այն բանից հետո, երբ մեղադրվեց 1994 թվականին իր նախկին կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Սիմփսոնն արդարացվեց երդվյալ ատենակալների կողմից և խուսափեց մահապատժից։