«Ժողովուրդ». Օրինապահից դեպի «բարձր ռիսկային խումբ» մեկ քայլ է
Հայկական Մամուլ![«Ժողովուրդ». Օրինապահից դեպի «բարձր ռիսկային խումբ» մեկ քայլ է](/timthumb.php?src=disc/13-04-24/f50627703d5fd487768edc9c840bad4f.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՔՊ-ի հետհեղափոխական Հայաստանում շատերը տնտեսական հրաշքի սպասում են, բայց բացասական իմաստով։ Պետության տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից է ունիվերսալ վարկային կազմակերպությունների գործունեությունը, որոնցից «Նորման կրեդիտ»-ը գրանցել է ուշագրավ հետագիծ։
Այսպես, եթե 2018 թվականի հունիսին ստեղծված ՈՒՎԿ-ն 2020 թվականին ՊԵԿ-ից ստանում էր օրինապահ հարկատուի հավաստագիր (տես լուսանկարը), ապա նույն ՊԵԿ-ի փաստաթղթերի տվյալներով՝ 2023 թվականին «Նորման կրեդիտ»-ը արդեն ստուգման ենթակա բարձր ռիսկային խմբի հիմնարկի է վերածվել:
Կա ապագա, թե չկա, տվյալ դեպքում ցույց կտա հարկային ստուգումը. բայց տենդենցները հուսադրող չեն»:
![](banners/armflix.jpg)