Կոռուպցիոն սկանդալ՝ Ադրբեջանում․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ստուգում կանցկացնի
Սպորտ![Կոռուպցիոն սկանդալ՝ Ադրբեջանում․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ստուգում կանցկացնի](/timthumb.php?src=disc/13-04-24/5404b993c393ee6ac018678d9eba64a6.jpg&w=780)
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել է, որ կստուգի Բաքվում կայացած մրցաշարի ընթացքում իտալացի Ֆրանկ Չամիզոյի և ադրբեջանցի ըմբիշ Թուրան Բայրամովի կիսաեզրափակիչ մենամարտը։ Ստուգման պատճառը Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայի (FIJLKAM) բողոքն է։ Հանդիպումն ավարտվել է 8։8 (VPO1) հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու։
«UWW–ն արդեն հաշվետվություն է ստացել մրցավարական կորպուսից և մրցավարներից, որոնք պատվիրակվել են մրցաշարին։ Մրցաշարի մենամարտերի բոլոր դրվագները, մրցավարական որոշումները և մարզիչների բողոքները ուշադիր և անաչառ կերպով կուսումնասիրվեն»,- ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ իտալացի ըմբիշ Չամիզոն հայտնել էր, որ Բաքվում ընթացող Եվրոպայի ընտրական մրցաշարի ժամանակ իրեն փորձել են կաշառել։
![](banners/armflix.jpg)