Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի մասին սերիալ կնկարահանվի (լուսանկարներ)
Լուսանկարներ![Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի մասին սերիալ կնկարահանվի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/17-04-24/1c1ce13203b4e30bc0719338c6d0756d.jpg&w=780)
Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի կյանքի մասին սերիալ կնկարահանվի։ Gaumont պրոդյուսերական ընկերությունը լրագրողներին հայտնել է, որ վեց դրվագից բաղկացած նախագիծը, որը վերնագրված է «Բրիջիթ, ազատ կին», կպատմի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ կյանքի տարբեր պահերի մասին։ Այս մասին գրում է BBC-ն։
Սերիալը կսկսվի զույգի ծանոթության պահից։ Բրիջիթ Մակրոնն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ նրա ավագ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելու ժամանակ։
Զույգն ամուսնացել է 2007 թվականին, երբ Մակրոնը 29 տարեկան էր, իսկ հարսնացուն՝ 54։ Բրիջիթը շարունակել է դասավանդել, բայց թողել է աշխատանքը 2015 թվականին, երբ ամուսինը մտել է քաղաքականություն և երկու տարի անց ընտրվել նախագահ։
Ֆրանսիական մամուլը Բրիջիթին անվանում է այն քիչ մարդկանցից մեկը, ում կարծիքը նախագահը միշտ լսում է։
Թե ովքեր են խաղալու նախագծի գլխավոր դերերում, դեռևս հայտնի չէ։
![](disc/17-04-24/d7782c451eb5739f1454db35df45d398.jpg)
![](disc/17-04-24/5b8523be3bc1d80b6fd8eb3852ae01bd.jpg)
![](disc/17-04-24/227780996169f4e225d7c0c97ed99450.jpg)
![](disc/17-04-24/6909003b847bb7f8c294acecb513332a.jpg)
![](disc/17-04-24/3b9d92be698ac077a08daf536c17d7ce.jpg)
![](disc/17-04-24/4841265f974ba106a21a0fd74a59ed91.jpg)
![](disc/17-04-24/f115d80d1d2380413f96c8621f97ba8d.jpg)
![](banners/armflix.jpg)