Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել
ՔաղաքականՏավուշում հողերի հանձնմանն ընդդիմացող բնակիչների հավաքներն համակարգող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց Երևան են տեղափոխել ու առայժմ հայտնի չէ , թե որ ՁՊՎ-ում է պահվում։ Այս մասին Լուրեր.com-ին հայտնեցին Տավուշում այս օրերին ընթացող շարժման մասնակիցները ՝ մանրամասնելով, որ երեկ ողջ գիշեր տղամարդիկ խմբված հերթապահել են մի քանի քաղաքների ոստիկանական բաժանմունքների մոտ, սակայն ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ շարժման առաջնորդողներից Սուրեն Պետրոսյանին Երևան են տեղափոխել։
Անգամ ընդդիմադիր պատգամավորներին առայժմ չի հաջողվում պարզել Սուրեն Պետրոսյանի պահան վայրը։
Հիշեցնենք՝ Տավուշում երեկ գիշերը Բագրատաշենում ճանապարհ փակելու ակցիաների ժամակ ոստիկաննների ու անհանազանդության ակցիայի մասնակիցների բախումներից հետո են ձերբակալել նրան և մոտ երկու տասնյակ բերման ենթարված տավուշցիներից միայն Սուրեն Պետրոսյանին են ձերբակալել , քանի որ մտադիր են վերջիս մեղադրանք առաջադրել ՝ խբր խուլիգանության մեղադրանով, որպեսզի մեկուսացնեն և թույլ չտան Տավուշում բողոքի ցույցերն ավելի մասշտաբային գեներացնել։