Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)
Լուսանկարներ![Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/24-04-24/d6d4dcec772b5d207a2e8c476058c200.jpg&w=780)
Այսօր Ախալքալաքում Ջավախքի Պատանեկան Միության նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական դարձած պահանջատիրական Ջահերով երթ։ Երթը մեկնարկել է Ախալքալաքի Բերդ-ամրոցից։
Երթի մասնակիցները գլխավերևում պահել են «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է», «Հիշում եմ ու պահանջում», «Վերջ թուրքական ժխտողականությանը» և պահանջատիրական այլ բովանդակությամբ հայերեն, վրացերեն լեզուներով պաստառներ։
Երթն առաջնորդել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից հայտնում են, որ ջահերթը հասել է մինչև Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու բակ, որտեղ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հնչել է Ջավախքի Պատանեկան Միության պահանջատիրական կոչը։
Ոգեկոչման խոսքով ներկայացել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժ․ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։
![](disc/24-04-24/8f761459d4040b24fde602b2ffc5c112.jpg)
![](disc/24-04-24/cabe16954fefd49d2d928ca43db9ac5c.jpg)
![](disc/24-04-24/7529011d72b9b7f87a96908975e3c0af.jpg)
![](disc/24-04-24/c51057005d090375eb2218bf0ea593e7.jpg)
![](disc/24-04-24/a529db52dc2598744b64c87f805691ae.jpg)
![](banners/armflix.jpg)