Գուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով
Աշխարհ![Գուտերեշը մտահոգված է Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հաղորդագրություններով](/timthumb.php?src=disc/19-05-24/0ff2789c67f5b99c6cd6c93976589385.jpg&w=780)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին և հույս ունի, որ նա լավ է, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպի հաղորդագրություններին: Նա հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են», -նշվում է մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Ռաիսին եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, կործանվել է երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբերը և որոնողական աշխատանքներ են իրականացնում։
![](banners/armflix.jpg)