Վրաստանի համար վիզային սահմանափակումներ կմտցվեն, և կվերանայվի Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը. Բլինքեն
Վրաստան![Վրաստանի համար վիզային սահմանափակումներ կմտցվեն, և կվերանայվի Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը. Բլինքեն](/timthumb.php?src=disc/24-05-24/a19efeb5981d4b9bdb43e2c2294581da.jpg&w=780)
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով՝ Վրաստանի համար վիզային սահմանափակումներ կմտցվեն, և կվերանայվի Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ի պատասխան այս գործողությունների՝ Պետքարտուղարությունը Վրաստանի համար իրականացնում է վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
![](banners/armflix.jpg)