Ճապոնիան Թուրքիային կօգնի փողով
Թուրքիա
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել՝ 400 000 դոլար օգնություն հատկացնել Թուրքիային երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Բացի այդ Թուրքիա կուղարկվեն նաև վրաններ և առաջին անհրաժեշտության պարագաներ. այս մասին լրագրողներին հաղորդել են Թուրքիայում ճապոնիայի դեսպանատանը։
Ավելի վաղ Թուրքիային գումարային օգնություն էր ցուցաբերել նաև Հյուսիսային Իրաքի քրդական ադմինիստրացիան։ Վարջինս 1 մլն. դոլար էր փոխանցել «Կարմիր մահիկի» թուրքական գրասենյակի հաշվին։
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել է ԼՈՒՐԵՐ.com-ը, երեկ Թուրքիայի կառավարությունը երկրաշարժի հետևանքների վերացման համար պաշտոնապես օգնություն էր խնդրել նախորոք օգնելու պատրաստակամություն հայտնած 30 երկրներից։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին