ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն. Թուրքիան Հայաստանին չի դիմել
Աշխարհ
Ինչպես հայտնել էինք՝ Թուրքիան օգնության գրավոր կոչով դիմել էր այն 30 երկրներին, որոնք նախօրոք պատրաստակամություն էին հայտնել օգնելնրան երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից այսօր ԼՈՒՐԵՐ.com-ին հաղորդեցին, որ Հայաստանին նման կոչով Թուրքիան չի դիմել։
Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիային օգնության պատրաստակամություն հայտնող երկրների ցանկում առաջիններից էր, սակայն այդ առաջարկի համար Թուրքիայի իշխանությունները շնորհակալություն էին հայտնել ու մերժել։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրքագետ Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ թուրքական լրատվամիջոցները որևէ ձևով այս փաստին չեն անդրադարձել, հետևաբար՝ ինքը դժվարանում է մեկնաբանություններ տալ։
«Ասել, որ մենք թշնամի պետություններ ենք ու դրա համար Թուրքիան չընդունեց մեր օգնությունն ու հետագայում էլ խնդրանքի կոչ չարեց, հնարավոր է, որ սխալվեմ։ Դրա համար կաշխատեմ մեկնաբանություններ չանել այս թեմայով»,– ասաց Քրիստինե Մելքոնյանը։
«Ես աշխատում եմ միայն փաստերի լեզվով խոսել, այս պահին այդպիսի փաստեր չկան»,–հավելեց թուրքագետը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի