Լավ է, որ Կոնգրեսի ու իշխանության կարծիքները համընկել են
Տնտեսություն
«Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 29–ի համարում տպագրված «Լսեք մեծերին» հոդվածի առնչությամբ Lurer.com լրատվականը կապ հաստատեց Աժ ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ։ Նախապես ասենք, որ այդ նյութում ասվում էր, որ ՀՀ կառավարությունն իր պատրաստած հարկային փաթեթի մեջ փորձել է օգտագործել գաղափարներ հայ ազգային կոնգրեսի՝ դեռ 2010 թվականի փետրվարին հրապարակած «100 քայլ» ծրագրից՝ անելով դա կիսատ–պռատ։ Խոսքն ավելի թանկարժեք մեքենաների վրա լրացուցիչ հարկեր սահմանելուն է վերաբերում։
«Վաղվանից կառավարությունում սկսվում է հենց այդ փաթեթի քննարկումը և ես կարող եմ ավելի մանրամասն տեղեկություններ տալ ձեզ վաղը»,– ասաց Ռ. Գրիգորյանը։
«Միանշանակ կարող եմ ասել, որ այստեղ ոչ մի «արտագրություն» չկա։ Դա կառավարության որոշումն է»,–ասաց Գրիգորյանը և կատակով ավելացրեց. «Բայց դա շատ լավ է, որ ընդդիմության ու իշխանությունների կարծիքները համընկել են»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում