Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովը Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են 

Երևանցիներին վերադարձվեց Ամուսնությունների պալատը (լուսանկարներ)

Հայաստան

Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին նոր գրասենյակ ունենալու կապակցությամբ, նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին: «Իրավաբան լինելուց զատ նոտարը պիտի նաև հոգեբանական պատրաստվածություն ունենա: Նոտարը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու և իր առջև. նրա գործունեությունը պետք է միտված լինի քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանը և պետության հեղինակության բարձրացմանը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է բոլորին Նոտարական պալատի նոր գրասենյակի կապակցությամը և համոզմունք հայտնել, որ նման միջոցառման կազմակերպումը կփոխի նոտարական պալատի դերակատարումը: «Անկախության տարիներից ի վեր ձեռնամուխ ենք եղել նոտարական գործունեության բարեփոխման լուրջ միջոցառումների ծրագրի իրականացմանը: Պետական նոտարը դարձավ մասնավոր նոտար և պետության անունից սկսեց մատուցել հանրային ծառայություններ»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման առումով ՀՀ կառավարությունը շարունակելու է իր քայլերը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Կառավարության ձևավորումից հետո իր թիմի առջև կարևոր խնդիր էր դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրեն գեղեցիկ Ամուսնության պալատ: «Այսօր այս հարցը լուծված է և սա կարող եք համարել մեր փոքրիկ ներդրումը Հայաստանի նոր կառավարության լավ գործերի ցանկում»,- նշել է նախարարն ու հավելել, որ նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը և քաղաքացիների համար առավել բարձրորակ ծառայությունների ապահովումը նախարարության առաջնահերթություններից է:

Հովհաննես Մանուկյանը արձանագրել է նաև այն փաստը, որ վերջապես երևանցուն վերադարձրին Ամուսնության պալատը: «Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի՝ հայտնի «Կուկուռուզնիկի» շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ՔԿԱԳ բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ»,- ասել է նախարարն ու ընդգծել, որ Երևանում ապրելով, պետք է միշտ հիշել՝ Հայաստանը միայն Երևանը չէ:

Ազգային Ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անունից մեդալներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանում գործող նոտարները, իսկ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Նոտարական պալատի ղեկավարությանը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի համար և, որպես գնահատանք, պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով՝ որպես հետագա ակտիվության ևս մեկ գրավական: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)
Ամենադիտված