Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

Սահմանադրական փոփոխություններն ու իշխանության վերարտադրությունը

Վերլուծական

Երբ իշխանության ու ընդդիմության հարաբերություններն անտագոնիստական են լինում, բանավեճերի հարթակն իր տեղը զիջում է «սև-սպիտակի»  իռացիոնալ հարթությանը:

Օրինակ, ես կարծում եմ՝ սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը շատ ավելի ընդգրկուն էր, բայց այն, ըստ էության, մերժվեց, որովհետև դրա հեղինակն ընդդիմադիր պատգամավոր էր, փոխարենը՝ շրջանառության մեջ դրվեց կառավարության նախագիծն, որն ավելի շատ սահմանամերձ տարածքը դարձնում է օֆշորային գոտի, քան նպաստում է այնտեղ ապրող մարդկանց հոգսերի թերևացմանը:

Նույն անհանդուրժողականությամբ ընդդիմությունն արձագանքում է իշխանության նախաձեռնություններին:

Եռյակի անդամ երկու կուսակցություններ՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», կողմ են կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն հրաժարվում են բովանդակային հարթության մեջ քննարկման առնել սահմանադրական փոփոխությունները, որովհետև, ՀԱԿ-ի ու մյուսների օրինակով, կարծում են, որ իշխանության նպատակը ոչ թե կառավարման արդյունավետ մոդելին անցում կատարելն է, այլ՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ապահովումը:

Ընդդիմության ասածի մեջ, իհարկե, կա ճշմարտություն, որովհետև ես չեմ կարծում, թե գործող իշխանության գլխավոր դարդ ու ցավն երկրի ժողովրդավարացման հարցն է:

Անշուշտ, սահմանադրական փոփոխությունների գործընթացն ուղղված է իշխանության այնպիսի կոնֆիգուրացիայի ստեղծմանը, որը ձեռնտու կլինի Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար: Գործող նախագահն անցած յոթ տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել կենսունակ համակարգ ու հիմա իշխանության ժառանգականությունն ապահովելու համար դիմում է նաև այս քայլին:

Այս իմաստով՝ ընդդիմության պնդումը ճիշտ է, սակայն չի կարելի այդքան պրիմիտիվ զուգահեռներ անցկացնել սահմանադրական փոփոխությունների ու իշխանության վերարտադրության ցանկության միջև: Իշխանությունը կվերարտադրվի, եթե չհանդիպի ընդդիմության ու հասարակության հակազդեցությանն, ու այստեղ սահմանադրական փոփոխությունների խնդիրն այնքան էլ կարևոր չէ: Օրինակ, տարիներ առաջ Վլադիմիր Պուտինն իր իշխանությունը վերարտադրեց՝ Դմիտրի Մեդվեդևին նախագահ «նշանակելով»: Ռուսաստանում որևէ մեկի մտքով անգամ չանցավ՝ դիպչել սահմանադրությանը: Սահմանադրություն չի փոխվել նաև Թուրքիայում, սակայն երկիրը փաստացի ղեկավարում է ոչ թե սահմանադրական ավելի մեծ լիազորություններ ունեցող վարչապետ Դավիթօղլուն, այլ նախագահ Էրդողանը:

Նույն հնարքին կարող էր ու կարող է դիմել նաև Սերժ Սարգսյանը:

Խնդիրը սահմանադրությունը չէ: Եթե նա չունենա իրական այլընտրանք ու հասարակական դիմադրության, կարող է նույնիսկ գործող սահմանադրության պայմաններում վերարտադրել իշխանությունը՝ դիցուք պահպանելով ՀՀԿ նախագահի պաշտոնը, վերահսկողությունը խորհրդարնական մեծամասնության նկատմամբ ու նախագահ կարգելով լոյալ որևէ գործչի:

Ըստ այդմ, սահմանադրական փոփոխությունների գործընթացին պետք է մոտենալ բովանդակային հարթության մեջ՝ քննարկելով, թե կառավարման որ մոդելն է կենսունակ Հայաստանի համար:

Նոր իշխանության քաղաքական պատկանելության խնդիրն անուղղակի կապ ունի սահմանադրության կամ դրա փոփոխությունների հետ: Այդ հարցում ավելի կարևոր է, օրինակ, ընտրությունների որակը:

Իշխանության վերարտադրության գաղափարը հրապուրիչ չէ, որովհետև մարդիկ օբյեկտիվորեն հոգնում են նույն դեմքերին տեսնելուց կամ հին գաղափարները լսելուց, մյուս կողմից՝ իշխանության վերարտադրությունը կանխում են՝ իրական այլընտրանք ստեղծելով:

Մենք չունենք որակով իշխանություն, սակայն տեսանելի չէ նաև կենսունակ այլընտրանքի հեռանկարը:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված