Հայաստանում դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը` նվազել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 4-ին կազմել է 478.74 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.64 դրամ՝ նվազելով 4.98 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 693.02 դրամ է, նախրոդ օրվա համեմատ նվազել է 9.93 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մայիսի 4-ին կազմել է 7.21 դրամ, անկումը կազմել է 0.10 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 269.2 դրամ, ոսկի՝ 19,917.05 դրամ, պլատին՝ 16,638.59 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)