Այո, կան չարաշահումներ, կան բացթողումներ և խնդիրներ. Իշխան Զաքարյանը` վարկային համաձայնագրերի մասին
Տնտեսություն
Ազգային ժողովում ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարցրեց, թե արդյոք ՎՊ-ի կողմից ուսումնասիրվո՞ւմ են վարկային համաձայնագրերը, որքանո՞վ են դրանք արդյունավետ կատարվում, կա՞ն արդյոք չարաշահումներ և բացթողումներ:
Իշխան Զաքարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ մանրամասն ուսումնասիրում է իր հսկողության տակ գտնվող բոլոր վարկային համաձայնագրերը:
«Բոլոր այն վարկային համաձայնագրերը, որոնք մենք պահում ենք մեր վերահսկողության դաշտում, ուսումնասիրում ենք այդ վարկային ծրագրերն ամբողջությամբ, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունները: Այո, կան չարաշահումներ, կան բացթողումներ և խնդիրներ, որոնք մենք շատ մանրամասն ներկայացնում ենք և՛ միջանկյալ զեկույցներում, և՛ ընթացիկ արձանագրություններում»,- ասաց ՎՊ նախագահը՝ շեշտելով, որ վարկային համաձայնագրերի կատարման ընթացքում արված գլոբալ խախտումները տեղ են գտնում նաև Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)