Կառավարությունը կրճատել է լրացուցիչ 30 ավտոմեքենա. գործընթացը շարունակվում է. Դավիթ Հարությունյան
Տնտեսություն
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» նոր որոշում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ի գիտություն է ընդունվել վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը և ապահովել գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս շաբաթ կրճատվել է 30 մեքենա, և գործընթացը շարունակվում է:
«Որոշման հավելվածում ներկայացված է, թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով»,- ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)